17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Խաչքարը իր վրա կրեց «անօդաչու»-ի հարվածը /վիդեո/

Եռասերունդ Երկրապահը հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հարգեց նաեւ Արցախում։ Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ վերականգնվել էր ապրիլի 2-ին ոսոխի ռմբահարությունից վնասված խաչքարը, նաեւ՝ Ջուղայի խաչքարի կրկնօրինակ էր տեղադրվել։ «Անօդաչու սարքը կործանեց մեր խաչքարը: Խաչքարը իր վրա կրելով հարվածը՝ ինչ-որ տեղ խոնարհվեց, սակայն շարունակեց իր տեղում մնալ: Սա մեր մշակույթի հարատևության մասին է խոսում»,-ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը: […]

«Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ » . հերթական աբսուրդը

«Ներազգային ազատագրական շարժման» առաջնորդ, հայրենիքը դավաճանած և Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը երրորդ երկիր տեղափոխվելու հետո էլ շարունակում է Ադրբեջանին մեսիջներ ուղարկել: Haqqin.az-ի  փոխանցմամբ՝ Վահան Մարտիրոսյանը այս բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել. «Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ: Առաջին հերթին, կցանկանայի իմ և ընտանիքիս անունից անկեղծորեն շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության ու հյուրասիրության համար, որոնք ինձ ցուցաբերվել են […]

Ժամանակից շուտ շնորհավորեցին. Մատաղիսն ու Թալիշը կրակի տակ են

Քիչ առաջ տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Տեղեկացնենք՝ իրավիճակն առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին։ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր են կիրառում հայ դիրքապահների ուղղությամբ: Հայկական կողմը ունի մեկ վիրավոր։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հորդորել է  ամեն […]

Մենք այլևս սպանվածի, ունեզրկվածի բարդույթով չենք ապրում. Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում, անդրադարձավ Ադրջեջանի իրականացրած ապրիլյան ոճրին: ‹‹Ապրիլյան ագրեսիայի մասին չխոսել չեմ կարող: Այդ երկիրը դիվանագիտության  մեջ ձախողվեց: Փորձեց այդ ճանապարհով իր հարցերը կարգավորել: Ընդամենը մի քանի ժամով տիրել էր որոշ տարածքների ու իր ձեռագիրը թողեց… Զինծառայողներին անդամահետելը,  մանուկներին ու ծերերին դաժանորեն սպանելը այդ […]

Խայտառակ գրառումներ մի տարածեք. կոչ Ռուսաստանի հայերին /վիդեո/

Աստրախանում բնակվող Արթուր Մկրտչյանը  և Հրաչյա Ներսիսյանը շտապել են Հայաստան գալ ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայի լուրը ստանալուց անմիջապես հետո: Արթուր Մկրտչյանը 1989 թվականին կամավորագրվել է հայրենիքի սահմանների պաշտպանության գործին,պատերազմի ավարտից հետո մինչև 2009 թվականը Մկրտչյանը ծառայել է հայոց բանակում: Արթուր Մկրտչյանը Աստրախանում հիմնել է ԵԿՄ մասնաճյուղ, որտեղ էլ փորձում է բարոյադաստիրակչական ոգի հաղորդել Ռուաստանում ապրող […]

23 ամյա կապիտանի վերջին հրաժեշտը

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի գերեզմանատանն այսօր՝ ապրիլի 23-ին, զինվորական կարգով հողին են հանձնել ԼՂՀ Պաշտպանության բանակի անհետ կորած կապիտան, 23-ամյա Արգիշտի Գաբոյանին: Կապիտանի հուղարկավությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, Արգիշտիի ծառայակից ընկերները: Նշենք, որ  ադրբեջանական կողմը Արգիշտի Գաբոյանի դին ապրիլի 20-ին էր հանձնել  հայկական կողմին։ Կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը 23 տարեկան էր: […]

Ոխերիմ բարեկամի ճիրաններում ենք. ռեժիսորը կոչեր է հնչեցնում/վիդեո/

«Անձամբ իմ անունից և պապերիս անունից ուզում եմ ասել, որ ստեղծված իրավիճակից ելնելով հայտնվել ենք ոխերիմ բարեկամի ճիրաններում», -Ազատության հրապարակում իր դիտարկումներով կիսվեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: Մտավորականը անհասկանալի է համարում Ռուսաստանի դիրքորոշումը  ապրիլի 2-ից առաջ և հետո. «Ինչպես կարող եմ ես պատերազմել, բայց իմ ընկեր-բարեկամը իմ գրպանը դնի փոքրիկ դանակ իսկ թշնամուս ձեռքին տա մեծ թուր: […]

Թուրքերը պետք է ներողություն խնդրեն, բացի այդ՝ «Այլևս երբեք» հուշարձան պիտի կառուցեն. Չեթինօղլու /վիդեո/

Հայոց Ցեղասպանության մասին թուրք քաղաքական գործչի մասին գիրքը նախագահ Էրդողանի կողմից գրաքննության ենթարկվեց։ Այս մասին ասաց Թուրքիայի Մարդու իրավունքների ակտիվիստ, գիտնական Սայիթ Չեթինօղլուն՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում: Նա ընդգծեց՝  Թուրքիայի մտավորականները, ցեղասպանության մասին գրողները գիտեն, թե հայերն ինչ ողբերգական ուղիներով են ստիպված եղել անցնել: «Թուրքիայում մի հայ կա: Նրա  անունը Սևան է: […]

Ցանկացած հանցագործության դատապարտում ենթադրում է փոխհատուցում. Սերժ Սարգսյան

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ առաջին ֆորումն առիթ դարձավ, որ աշխարհը խոսի մարդածին ամենամեծ չարիքի, ցեղասպանության մասին: Այս մասին, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն ընդգծեց՝ հայ ժողովուրդը վերաիմաստավորեց՝ պայքար մղելով մեր ժողովրդի իրավունքի եւ պատմական արդարության հաստատման համար: «Մենք դա խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված […]

Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն կարգավիճակը, որ ունի այժմ. Շարմազանով /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստին ներկայացրել է Արցախ կատարած իր այցի մանրամասները՝ վստահեցնելով, որ մեր զինվորների մարտունակությունը բարձր է, իսկ հայրենասիրական ոգին՝ տոկուն: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս պնդեց՝ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. զիջումներ չեն լինելու: ‹‹Հայաստանը  եղել ու մնում է Արցախի ժողովրդի  անկախության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված