06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Դեռ բաց վերքեր կան… պատասխան ես տալու. ամերիկահայերի ուղերձը /ֆոտո/

«Բոլորս էլ պատրաստ ենք, հստակ գիտենք մեր անելիքը: Մենք հայ ենք ու Հայաստանի զավակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը, ով իր խմբով անցած ապրիլի 24ին Երեւանում էր ոգեկոչելու սուրբ նահատակների հիշատակը: Օրերս ակումբը խորհրդակցություն է հրավիրել. «Շատ անելիք ունենք, պատրաստ ենք աջակցել հնարավորինս ֆինանսական և այլ տեսակի օգնություններով: […]

«Մի հատ ասեք՝ Ռեմբո ու նայեք ոնց է ուղղաթիռ խփել». ազատամարտիկի առողջությունը վատացել է/վիդեո/

Անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն ՔԿՀ-ում հրաժարվել են նրան հետազոտման ուղարկել: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը` հավելելով, որ այս առնչությամբ դիմել են ՄԻՊ գրասենյակ: «ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը արդեն գնացել է ՔԿՀ: Ռեմբոն այն աստիճան վատ է, որ չի կարողանում անգամ տեղաշարժվել»,-նշեց Սարուխանյանը, ում […]

Իրանց արևին ուզում են փոթորիկ անեն. առաջնագծում անկանխատեսելի իրավիճակ է

«Դե էլի անցել են իրենց ստոր գործելաոճին, բայց  անխնա պատժվելու են: Խրամատներից հսկում ենք, ոնց են ռեսուրս ավելացնում: Մեր աչքից բան չի վրիպի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդո): Մկրտչյանը, ով այս պահին գտնվում է առաջնագծում նշեց, որ իրավիճակը լարված է. « Դե իրանց արևով ուզում են փոթորիկ անեն, […]

Առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր. ԼՂՀ ՊՆ

Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր. տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների: Այս […]

«Բարոյական չէ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջելը»

«ՀՀ-ի ներքին եւ արտաքին կյանքում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց սկզբնաղբյուրը ԼՂՀ-ում ապրիլ ամսի պատերազմական գործողություններ են»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանի փոխանցմամբ՝  Հայաստանի արտաքին եւ ներքին օրակարգերը վերանայվեցին ոչ այնքան բովանդակային մասով, որքան այդ փոփոխությունների տեմպի եւ խորություն հետ կապված: «Կարծեք թե կա որոշակի տենդենց որոշ շրջանակներում՝ ստեղծել արհեստական […]

Սարսափելի ավտովթար Ծովակ գյուղի մոտ․ կա 6 զոհ

Մայիսի 1-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 […]

Երկու անչափահաս երեխա ուներ. մանրամասներ Թալիշում զոհված կամավորականի մասին

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում ստացած 48-ամյա Վազգեն Հարությունյանը ԼՂՀ Շուշի քաղաքից էր: «Վազգենը կամավոր էր ու մասնակից էր եղել նաև 1989-1994 թվականների պատերազմին»,-Henaran.am-ի թղթակցի հայտնեց Շուշեցի Ամալյան: Մեր զրուցակցի խոսքով` զոհված կամավորականը  սոցիալապես ծանր պայմաններում է գտնվել  և երկու անչափահաս երեխաների հայր էր: «Լուսավոր, բարի մարդ էր […]

«Գնդակը քոռեքոռ գալիս ու կպնում է մարդկանց». ճշգրիտ ինֆորմացիա Թալիշից

«Փախած գնդակներ ամեն օր լինում են ու այս գիշեր զոհեր են եղել: Ցավը շատ մեծ է, բայց կարևորը հրետանակոծություն չլինի: Վստահեցնում եմ այս գիշեր չի եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Թալիշ» ջոկատի հրամանատար Վանիկ Օհանյանը: Հրամանատարի խոսքով` հիմա  Թալիշում հանգիստ է: «Գնդակը քոռեքոռ գալիս ու կպնում է մարդկանց: Դա ամեն գիշեր լինում է: Խուճապ չկա: […]

«Ամենալավ ինֆորմացիան մենք մեր ներսում էինք ապրում». բուժաշխատող/վիդեո/

«Ցանկացած նորմալ մարդ պետք է տուն կառուցի, երեխա ունենա ու ծառ տնկի: Ես այդ երեքը արդեն հասցրել եմ: Միակ ցանկությունս` գնամ Արցախ երկիր և լինեմ այն մարդկանց կողքին, որոնք իմ կարիքը կզգան և կմոտենամ իրենց թեկուզ մեկ բաժակ ջուր տալու կամ ուսիցս կախած զենքը մի կերպ զինվորին հասցնելու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդմիլա Աթանեսյանը: […]

Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցներից երկու զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի