25 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Առաջ ենք գնացել մի այլ կարգի. թարմ լուրեր Արցախից

«Այս գիշեր ավելի լարված է եղել, քան ապրիլի 2-ին, բայց մի տարբերությամբ այս գիշեր դրության տերը մենք ենք եղել: Առաջ ենք գնացել մի այլ կարգի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն նախագահ Յուրի Միքայելյանը: Միքայելյանի խոսքով՝ մեր մեկ զոհը իրենց վրա տասնապատիկ թանկ է նստել: «Ավելի լավ կլինի հանգստանան, թե չէ արագ տեմպերով կհասնենք […]

Հայկական կողմը զոհ ունի

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ […]

Գիտեր պատերազմի մասին. 14 տարեկանում զինվորագրված Գևորգը ասելիք ունի /վիդեո/

«Այս 4 օրվա պատերազմը իրական պատերազմ էր, երբ մեծ տրամաչափի զինատեսակներից ռմբակոծություններ եղան և դրանից հետո մենք խոցված ինքնաթիռում նրանց գաղտնի պլանները ու ծրագրերը բացահայտեցինք: Մենք իմացանք, որ նրաց նպատակները հեռուն էին գնում: Հակառակորդը չհասավ իր նպատակին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի տարիքով ամենափոքր կամավորը` Գևորգ Գևորգյանը: Գևորգը պատերազմ գնաց , երբ դեռ 14 […]

Որոտան գետում երեխա է խեղդվել

Ապրիլի 26-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում 8-10 ամյա երեխան ընկել է Որոտան գետը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19.30-ին երեխայի մարմինը հայտնաբերվել է Անգեղակոթի ջրամբարում՝ ջրի մակերևույթի վրա: Ջրափրկրարները մարմինը դուրս են բերել ջրից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

«Դիմացս այդ տղան էր, որ մասնատված էր մարմինը». ավտոբուսի պայթյունից տուժած աղջնակը կորցրել է գիտակցությունը /վիդեո/

«Գիտակցությունս կորցրել էի, գիտակցության եմ եկել ավտոբուսի մեջ ընկած էի գետնին, դիմացս այդ տղան էր, որ մասնատված էր մարմինը: Հետո ինձ հանել են ավտոբուսից»,- այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  հիշեց  14- ամյա Անահիտ Միքայելյանը: Անահիտ Միքայելյանը  «Թումո»  կենտրոնի սաներից  է : Նա եղել է Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:

Ավտոբուսի պայթյունից փրկված հղի Անուշը իմացավ երեխայի սեռը/վիդեո/

«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից  նույն կլինիկայի ծննդատուն տեղափոխված  Անուշ Եղիկյանին, ով գտնվում է հղիության 15-րդ  շաբաթում,  այսօր հիվանդանոցում պարզեց, որ  արական սեռի  երեխա  է ունենալու։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է […]

Ինձ թվաց մահանում եմ. ավտոբուսի պայթյունից տուժածը մանրամասներ է պատմում /վիդեո/

Երեկ երեկոյան Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից տուժած հիվանդների մի մասն այսօր տեղափոխվել է «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն: Տուժած Հարություն Թերզյանը պատմեց մանրամասներ կատարվածից: ««Թումո» կենտրոնի մոտ ավտոբուսը կանգնեց՝ երկու երիտասարդ բարձրացան: Ավելի ուշ զգացի, որ հոսանքը ինձ խփեց:Չէի կարողանում շարժվել: Ինձ թվաց, թե մահանում եմ: Արդեն դեպի մահն էի գնում ու մեկ էլ […]

Ուղեւորի ձեռքին ռումբ է եղել․ միջազգային զլմ-ները` Երեւանում ավտոբուսի պայթյունից /վիդեո/

Նախօրեին ուշ երեկոյան Երեւանում՝ Հալաբյան փողոցում պայթել է 63 համարի ուղեւորատար ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան։ Պայթյունն ակտիվորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցների կողմից։ Միջադեպից հետո շատ արագ ռուսական բոլոր առաջատար կայքերն անդրադարձան պայթյունին, ավելի ուշ սկսեցին տեղեկություններ հրապարակել, որ տեղի ունեցածը,  ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն է։ Մասնավորապես, ռուսական vesti.ru-ն տեղեկություն էր հրապարակել, որ ուղեւորներից մեկը […]

Մտածեցի մոստը թուրքերը պայթացրել են. ականատեսը սարսափած է /վիդեո/

«Ես թուրքերի վրա կասկածեցի, մտածեցի մոստը տրաքացրել են: Պատուհանից նայեցի ու տեսա, որ ահավոր իրավիճակ է: Մարդիկ գոռում էին ու ասեղ գցելո տեղ չկար: Սարսափելի էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալաբյան 11 շենքի բնակչուհի 94 ամյա Վիկտորիա Հակոբյանը: Տարեց կնոջ խոսքով՝երկու պատերազմ է տեսել, բայց նման սարսափ առաջին անգամ է ապրում: «Երեխեք կային գոռում էին»,-արտասվեց Վիկտորիա […]

Հրատապ. Երևանում մարդատար ավտոբուս է պայթել. զոհվել է երկու անձ, տուժել է` 7-ը /լրացվում է/ /վիդեո/

02:12 ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Ֆեյսբուկյան իր հարթակում տվյալներ է հրապարակել՝ նշելով, որ այս պահի դրությամբ իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել։ «Այս պահի դրությամբ. 1 ավտոբուսը դիզ վառելիքով էր, 2 ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն, 3 ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ, 4 վարորդը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի