27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրատապ. Երևանում մարդատար ավտոբուս է պայթել. զոհվել է երկու անձ, տուժել է` 7-ը /լրացվում է/ /վիդեո/

02:12 ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Ֆեյսբուկյան իր հարթակում տվյալներ է հրապարակել՝ նշելով, որ այս պահի դրությամբ իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել։

«Այս պահի դրությամբ.

1 ավտոբուսը դիզ վառելիքով էր,
2 ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն,
3 ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ,
4 վարորդը ողջ է և գիտակցության մեջ,
5 պայթյունի հարուցիչը ֆուգասային է, բեկորային չէ։

Տեղում աշխատում են ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները։ Մինչև չլինի փորձագետների եզրակացությունները որևէ բան պնդել հնարավոր չէ»,-գրել է նա։

02:03 Հնարավոր է, որ պայթող նյութը եղել է ավտոբուսում աջից երկրորդ նստատեղին նստած անձի մոտ․ Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ի պատասխան լրագրողի հարցի, թե հնարավո՞ր է, որ պայթող նյութը եղել է այդ նստատեղին նստած անձի մոտ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Այո, հնարավոր է»։

Նա նշել է, որ այդ նստատեղին նստած անձի  ինքնությունը դեռևս հայտնի չէ, աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։

Առավել մանրամասն տեղեկություններ, ըստ ոստիկանության պետի, կլինեն առավոտյան։

01:55  Գլխավոր դատախազի  խորհրդական Քրիստինե Մելքոնյանի հաղորդմամբ՝ քրգործ է հարուցվել ՔՕ 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ սպառողների կյանքին սպառնացող ծառայություն, որը հանգեցրել է երկու կամ ավելի զոհերի։

01:45 ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը դեպքի վայրում լրագրողներին հայտնեց, որ զոհվել է երկու անձ, տուժել է` 7-ը:

01:35 Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի և վառելանյութի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատել է նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։

«Պայթյունը բեկարոյին չի եղել, այլ ալիքաձև»,- ասաց Ոստիկանության պետը։

Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշել է, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։

«Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելել է ոստիկանության պետը։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։

Ոստիկանության պետն ասել է, որ երթևեկության տեսախցիկները ֆիքսել են պայթյունը։ Մի տեսախցիկը վնասվել է, մյուս տեսախցիկը ֆիքսել է, որ պայթյունը տեղի է ունեցեկ ավտոբուսի աջ մասում, այժմ վերծանվում է տեսախցիկի արձանագրածը։

i1(2)

i2(1)

01: 25  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում  հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխվածներից 3-ը կին են, որոնցից մեկը՝ հղի, և 3-ը տղամարդ, որոնցից մեկը՝ 14 տարեկան։

Ըստ նախարարի՝ երկու հոգի վիրահատվում են. բոլորի վիճակը գնահատվում է ծանր՝ 4-ը կայուն ծանր են, վիրահատվողների վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Նախարարի խոսքով՝ այս պահին բոլորի վիճակը վերահսկելի է, նրանք հիվանդանոց են տեղափոխվել այրվածքներով բեկորային վնասվածքներով և սալջարդներով։

Նախարարի խոսքով՝ հղի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։

 

01:11  Անորոշ ժամանակով կսահմանափակվի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը

Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը:

Մինչ վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկի լիարժեք վերականգնումը, հասարակական տրանսպորտի աշխատանքները կկազմակերպվեն Արզումանյան, Շինարարների և Էստոնական փողոցներով:

(Երևանի քաղաքապետարան)

Bus-Blast-2016-2340

01:02  Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդմամբ՝ Երևանի Հալաբյան փողոցում այսօր ավտոբուսի պայթյունի դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել. Գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։

Վերջին տվյալներով կա 2 զոհ, որից մեկը 79-ամյա տղամարդ է, մյուսի ինքնությունը պարզվում է։ 7 վիրավորներից մեկը ԲԿ-ի այրվածքաբանական բաժնում ստացել է օգնություն և դուրս գրվել, 6-ը՝ շարունակում են բուժօգնություն ստանալ։

Քննիչներն այս պահին քննում են վարորդին։

 

00:47 ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի վերաբերյալ։

«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժ.օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,-ասել է մամուլի քարտուղարը:

00:10 Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ պայթյունի հետևանքով ժամը 23.56-ի դրությամբ կան 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրիկի Խոջայան (ծնվ. 2001թ.) և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:

00.05 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ Հալաբյան փողոցում՝ մինչև Արզումանյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը որոշ ժամանակով կդադարեցվի։

23.47 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հոտ զրույցում ի պատասխան հարցի, թե ինչն է պայթյունի պատճառը, նշել է, որ հանգամանքները պարզվում են։

Ի պատասխան դիտարկման, որ համացանցում շրջանառվում է ահաբեկչության վարկածը, պաշտոնյան պատասխանեց. «Այդ մասին դեռ վաղ է խոսել, ես ձեզ տվեցի այն տեղեկատվությունը, որ այս պահին ես տիրապետում եմ»։

Նա ավելացրեց, ավելի ուշ կտրամադրվեն թարմ տեղեկություններ։

23:40 ԱԻՆ-ի տվյալներով՝ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 1 զոհ:

Տուժածներից մեկը 14 տարեկան է։

23:35 Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

23:25  Այս պահին դեպքի վայր են ժամանել  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ, ինչպե սնաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնել են հիվանդանոց, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների` 10 եւ ավելի տուժածներ կան, որոնց մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է:
STEP0939

23։15  Ինչպես տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 6 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այս պահի դրությամբ տուժածներից մեկը վիրահատարանում է, հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժշկական կենտրոնում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

23:03  Դեպքի վայրից մեր թղթակիցը հաղորդում է, որ այս պահին այստեղ են ժամանել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ ԱԻՆ Արմեն Երիցյանը:

Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը եւ երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 2 զոհ:

Վիրավորներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ