24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մտածեցի մոստը թուրքերը պայթացրել են. ականատեսը սարսափած է /վիդեո/

«Ես թուրքերի վրա կասկածեցի, մտածեցի մոստը տրաքացրել են: Պատուհանից նայեցի ու տեսա, որ ահավոր իրավիճակ է: Մարդիկ գոռում էին ու ասեղ գցելո տեղ չկար: Սարսափելի էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալաբյան 11 շենքի բնակչուհի 94 ամյա Վիկտորիա Հակոբյանը:

Տարեց կնոջ խոսքով՝երկու պատերազմ է տեսել, բայց նման սարսափ առաջին անգամ է ապրում:

«Երեխեք կային գոռում էին»,-արտասվեց Վիկտորիա Հակոբյանը:

Նշենք, որ ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan»  մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն:

Ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կան 2 զոհ, որոնց ինքնությունները ճշտվում են:

Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ