Գիտեր պատերազմի մասին. 14 տարեկանում զինվորագրված Գևորգը ասելիք ունի /վիդեո/
«Այս 4 օրվա պատերազմը իրական պատերազմ էր, երբ մեծ տրամաչափի զինատեսակներից ռմբակոծություններ եղան և դրանից հետո մենք խոցված ինքնաթիռում նրանց գաղտնի պլանները ու ծրագրերը բացահայտեցինք: Մենք իմացանք, որ նրաց նպատակները հեռուն էին գնում: Հակառակորդը չհասավ իր նպատակին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի տարիքով ամենափոքր կամավորը` Գևորգ Գևորգյանը:
Գևորգը պատերազմ գնաց , երբ դեռ 14 տարին չէր բոլորել: Գնաց ու հաստատեց իր ասելիքը:
Պատերազմից հետո դեռ անցնելու լուրջ ճանապարհ ուներ: Պատերազմի կրակների մեջ թրծված Գևորգը հիմնադրեց Հայաստանում առաջին հայկական մարտարվեստի դպրոցը:
Գևորգ Գևորգյանը իր դպրոցում այս տարիներին պատրաստել է ֆիզիկապես և հոգեպես ամուր հայրենիքի պաշտպանների, զինվորների, որոնք հեշտորեն կարող են տապալել վրա հասնող թշնամուն:
Գևորգ Գևորգյանը ապրիլի 2-ի գիշերը արդեն գիտեր սկսվող պատերազմի մասին և նա առանց վարանելու Արցախ գնաց:
Գևորգյանի նպատակը սակայն մեկն է` շարունակել պատրաստել հայրենիքին նվիրված ու զինվորական գործին գիտակ զինվորներ:
Մանրամասները` տեսանյութում: