06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Բամբյոշկի տակ ֆոտոշոպ անողներից չեմ». Անահիտը երեխաներին թողել, եկել է առաջնագիծ /վիդեո/

Անահիտ Գասպարյանը առանց վարանելու հարազատների խնամիքին վստահեց երկու անչափահաս երեխաներին և մեկնեց առաջնագիծ: «Գնում եմ, որովհետև հայրենիքը շատ թանկ է: Հայրենիքի պաշտպանությունը մենակ տղամարդու գործ չի: Մի պատերազմում հաղթել ենք ու էլի հաղթելու ենք»,-ասում է «Ամարաս» ջոկատի կին կամավորականը: «Բամբյոշկի տակ ֆոտոշոպ անողներից չեմ: Կոչ եմ անում անկեղծ եկեք կռվելու ու Սոսեի պես պինդ եղեք»,-հորդորում է […]

Հայտնաբերվել է 2 զինծառայողի դի

03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Մայիսի 8-9-ին թշնամու կողմից որևէ հարձակում թույլ չենք տա

Երեկ գիշերը թեժ է եղել առաջնագծում. հնչել են կրակոցներ, այս մասին տեղեկացնում է Henaran-ի թղթակիցը: Նրա փոխանցմամբ` մեր զինվորների ոգին շատ բարձր է և մարտական. «Եթե մեզ թույլ տան շատ արագ կոչնչացնենք թշնամուն և կգրավենք նրանց դիրքերը»: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մեր խաղաղությունն ապահովող հայ զինվորներն իրենց օրը սկսում են Տերունական աղոթքով: Henaran-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Մկրիտիչ […]

Analitik.am կայքի տնօրենն ու օգնականը Տիգրան Ուրիխանյանից են գումար շորթել

Analitik.am կայքի տնօրենն ու օգնականը ձերբակալվել են ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու կասկածանքով: Henaran.am-ն այդպես էլ ոչ մի կերպ չի հաջողվում կապ հաստատել պատգամավորի հետ, վերջինս այս պահին անհասանելի է: Հիշեցնենք, որ հաղորդվել էր, որ  մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի […]

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը կընդունվի՞

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ մոտ ապագայում Հայաստանը չի ընդունի Արցախի անկախությունը: Հիշեցնենք՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը: «Ասեմ, որ դա ավելի շուտ PR նշանակություն  ունի, քանի որ եթե  Հայաստանը […]

Ադրբեջանը խուսափում է

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայման պատեհությունը կամ անպատեհությունը որոշելու հարցը համալիր խնդիր է, որը պետք է ուսումնասիրել մանրամասնորեն և նոր միայն որոշում կայացնել:   ‹‹Խաղաղպահների հարցը այն հարցերից մեկն է, որը սերտորեն կապված է նաև այլ հարցերի հետ: Խաղաղապահների ներմուծումը լարվածությունը թուլացնելու համար պետք է լինի: Բայց այստեղ մի շարք […]

Լրատվական գործունեություն իրականացնողներ են ձերբակալվել. ՀՀ ոստիկանություն

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների,ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտտեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելուկապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքինախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներհրապարակելու սպառնալիքով իրենից […]

Ազատամարտիկների «յարխուշտան» թնդում է կռվի դաշտում /վիդեո/

Ազատամարտիկները կարողանում են երգել ու պարել ցանկացած իրավիճակում: Հայ մարդու տեսակին համահունչ ուժով ու հպարտությամբ մեր հաղթանակների պարը «յարխուշտան» թնդում է անգամ կռվի դաշտում: Այսօր Henaran.am-ի թղթակիցը դարձավ ականատեսը ոգեղեն պարի: Մանրամասները՝ տեսանյութում:

Բակո Սահակյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են քառօրյա պատերազմին առնչվող հարցեր

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղաադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը […]

Խաչը վզիս առաջնագիծ եմ գնում. կամավորականների նոր խմբերը մեկնեցին /վիդեո/

Դեպի առաջնագիծ շտապող կամավորականնները զենք և համազգեստ ստանալու իրենց հերթին սպասելիս երգում ու կատակում են: Հավաքակայանում բարձր տրամադրությունն ու հայի անկոտրում կամքն է թելադրողը: «Կռվել եմ իմ երեխեքի համար, ժողովրդի համար 1989 թվականից սկսած: Հավատում եմ , որ լավ կլինի, գնում եմ խաղաղություն բերելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 52 ամյա կամավորական Սերգեյ Վարդանյանը: «Մեր զինվորները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված