Ադրբեջանը խուսափում է
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայման պատեհությունը կամ անպատեհությունը որոշելու հարցը համալիր խնդիր է, որը պետք է ուսումնասիրել մանրամասնորեն և նոր միայն որոշում կայացնել:
‹‹Խաղաղպահների հարցը այն հարցերից մեկն է, որը սերտորեն կապված է նաև այլ հարցերի հետ: Խաղաղապահների ներմուծումը լարվածությունը թուլացնելու համար պետք է լինի: Բայց այստեղ մի շարք հարցեր կան՝ որտե՞ղ են տեղակայվելու նրանք, ո՞րն է լինելու նրանց հիմնկական առաքելությունը: Սա հարցերի կոմպլեքս է, որն անհրաժեշտ է ամենայն խորությամբ ուսումնասիրել››: Քաղաքագետը նշեց՝ իրավիճակն անընդհատ փոփոխվում է շփման գծում ու դժվար է կանխատեսումներ անելը:
‹‹Լայնածավալ ռազմական գործողություններից հետո իրավիճակը փոխվել է: Չեմ ուզում ասել բանակցային գործընթացի ապագան, բայց պիտի ասեմ՝ հարցի կարգավորման ապագան ունի զարգացման տարբեր սցենարներ: Ադրբեջանի քայլերը հաշվարկելի չեն, մենք պիտի մեր աքչի տակ մի քանի տարբերակ ունենանք: Ռազմական գործողությունները գուցե ինտենսիվացումը ևս բացառված չէ: Հայաստանը պիտի կառուցողական սցենարներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար››, – ասաց քաղաքագետը:
Փորձագետը նշեց՝ պարզ է, որ Ադրբեջանը խուսափում է մոնիթորինգներից, որոնհետև այդպես հստակ կդառնա՝ ով է ռազմական գործողություններն սկսողը, բայց հարկավոր է մեխանիզմներ գտնել մոնիթորինգ իրականացնելու համար: