Խաչը վզիս առաջնագիծ եմ գնում. կամավորականների նոր խմբերը մեկնեցին /վիդեո/
Դեպի առաջնագիծ շտապող կամավորականնները զենք և համազգեստ ստանալու իրենց հերթին սպասելիս երգում ու կատակում են: Հավաքակայանում բարձր տրամադրությունն ու հայի անկոտրում կամքն է թելադրողը:
«Կռվել եմ իմ երեխեքի համար, ժողովրդի համար 1989 թվականից սկսած: Հավատում եմ , որ լավ կլինի, գնում եմ խաղաղություն բերելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 52 ամյա կամավորական Սերգեյ Վարդանյանը:
«Մեր զինվորները ամեն մեկը մի արծիվ են ու խաչը վզիս առաջնագիծ եմ գնում: Գնում ենք, որ ամեն զոհվողի հետ ազգը ապրի:Մենք հայ ենք ու մեր աղոթքով ենք նաև հաղթելու »,-ընդգծեց Մարկոս Մարկոսյանը:
Մանրամասները քիչ անց` տեսանյութում