14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու անչափահաս երեխա ուներ. մանրամասներ Թալիշում զոհված կամավորականի մասին

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում ստացած 48-ամյա Վազգեն Հարությունյանը ԼՂՀ Շուշի քաղաքից էր:

«Վազգենը կամավոր էր ու մասնակից էր եղել նաև 1989-1994 թվականների պատերազմին»,-Henaran.am-ի թղթակցի հայտնեց Շուշեցի Ամալյան:

Մեր զրուցակցի խոսքով` զոհված կամավորականը  սոցիալապես ծանր պայմաններում է գտնվել  և երկու անչափահաս երեխաների հայր էր:

«Լուսավոր, բարի մարդ էր ու ամենաշատը հայրենիքն էր սիրում: Հայրենիքի մեջ իր անչափահաս երեխաներն էին»

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետներ ու տարբեր տիպի նռնականետներ: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ