13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն կարգավիճակը, որ ունի այժմ. Շարմազանով /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստին ներկայացրել է Արցախ կատարած իր այցի մանրամասները՝ վստահեցնելով, որ մեր զինվորների մարտունակությունը բարձր է, իսկ հայրենասիրական ոգին՝ տոկուն: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս պնդեց՝ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. զիջումներ չեն լինելու:

‹‹Հայաստանը  եղել ու մնում է Արցախի ժողովրդի  անկախության երաշխավորը: Մենք ձգտում ենք անել այնպես, որ հարցը կարգավորվի երեք հայտնի սկզբունքներին համապատասխան, որի առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն կարգավիճակը, որ կա այժմ››, – ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝  Գործադիր մարմնի նիստում քննարկել են նաև ՏԻՄ ընտրություններին վերաբերող մանրամասներ:  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը զեկույց է ներկայացրել, որ մոտ 27 համայնքում հաջողության են հասել ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Ընտրություների 80 տոկոսում հաջողություն են ունեցել ՀՀԿ-ի թեկնածուները

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ