«Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ » . հերթական աբսուրդը

«Ներազգային ազատագրական շարժման» առաջնորդ, հայրենիքը դավաճանած և Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը երրորդ երկիր տեղափոխվելու հետո էլ շարունակում է Ադրբեջանին մեսիջներ ուղարկել:
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Վահան Մարտիրոսյանը այս բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել.
«Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ: Առաջին հերթին, կցանկանայի իմ և ընտանիքիս անունից անկեղծորեն շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության ու հյուրասիրության համար, որոնք ինձ ցուցաբերվել են ձեր հիանալի երկրում գտնվելուս առաջին իսկ րոպեներից»,- գրել է Վահան Մարտիրոսյանը և նշել, որ Հայաստանի իշխանությունները ադրբեջանցիներից ստեղծում են թշնամու կերպար, որ պարտադրում են հայ ժողովրդին:
Նա նաև իր հիացմունքն է հայտնում առ այն, թե ինչպիսի հանդուրժողականություն է դրսևորում Ադրբեջանի իշխանությունը, ուշադրություն՝ «Բաքվում պաշտոնապես բնակվող 40.000 հայերի նկատմամբ», թե ինչ «խնամված» են հայկական սրբավայրերը Ադրբեջանում: