Թուրքերը պետք է ներողություն խնդրեն, բացի այդ՝ «Այլևս երբեք» հուշարձան պիտի կառուցեն. Չեթինօղլու /վիդեո/
Հայոց Ցեղասպանության մասին թուրք քաղաքական գործչի մասին գիրքը նախագահ Էրդողանի կողմից գրաքննության ենթարկվեց։ Այս մասին ասաց Թուրքիայի Մարդու իրավունքների ակտիվիստ, գիտնական Սայիթ Չեթինօղլուն՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում:
Նա ընդգծեց՝ Թուրքիայի մտավորականները, ցեղասպանության մասին գրողները գիտեն, թե հայերն ինչ ողբերգական ուղիներով են ստիպված եղել անցնել:
«Թուրքիայում մի հայ կա: Նրա անունը Սևան է: 25 տարի բանտարկված է՝ անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանով: Սա իրավաչափ չէ»,- շեշտեց Սայիթ Չեթինօղլուն:
Վերջինս շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունը ընդունելու ու ճանաչելու հարցում հարկավոր է, որ Թուրքիայում ամեն մեկը գիտակցի Ցեղասպանության հավաքական պատասխանատվությունը, ապա ինքն իրեն հարց տա, մտածի՝ ի՞նչ էր անում իր պապը 1915-ին:
Սայիթ Չեթինօղլուն լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդգծեց՝ Ցեղասպանությունը Թուրքիայի համար ամոթալի երևույթ է, ու հարկ է վերջապես ազատվել այդ ամոթից
Թուրքերը պետք է ներողություն խնդրեն, բացի այդ՝ «Այլևս երբեք» հուշարձան պիտի կառուցեն, հետո հաջորդ քայլը պիտի լինի հատուցումը:
https://www.youtube.com/watch?v=4AhK505jvQg