18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոխերիմ բարեկամի ճիրաններում ենք. ռեժիսորը կոչեր է հնչեցնում/վիդեո/

«Անձամբ իմ անունից և պապերիս անունից ուզում եմ ասել, որ ստեղծված իրավիճակից ելնելով հայտնվել ենք ոխերիմ բարեկամի ճիրաններում», -Ազատության հրապարակում իր դիտարկումներով կիսվեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Մտավորականը անհասկանալի է համարում Ռուսաստանի դիրքորոշումը  ապրիլի 2-ից առաջ և հետո. «Ինչպես կարող եմ ես պատերազմել, բայց իմ ընկեր-բարեկամը իմ գրպանը դնի փոքրիկ դանակ իսկ թշնամուս ձեռքին տա մեծ թուր: Ինչքան կարող է Հայաստանը և հայ ժողովուրդը սպասել, որ իր փոխարեն միջազգային ասպարեզում մեկ այլ ազգ հարցեր լուծի: Մենք որբ չենք ու մենք հազարամյակներ ապրում ենք մեր հողում: Իմպերիաները գալիս ու գնում են, բայց մենք կանք»,-ասաց Հրանտ Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ