20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Զինծառայողը մահացել է գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքից. նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի […]

Կարևոր չէ, թե ինչ եք դուք այժմ բանակցում Նիկոլ Փաշինյանի հետ․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ նիստին

Հայկ Մամիջանյանի ելույթը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով կոմիտեի նիստի ժամանակ: «Տիկի’ն նախագահող, հավատացեք, որ սոցիալական խնդիրները չունեն ազգություն կամ տարածքային ծագում: Խորին հարգանքով այլ հակամարտություններից բոլոր տուժածների իրավունքների նկատմամբ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ ևս ունեն իրենց իրավունքների հանդեպ հարգանքի դրսևորման իրավունք։ Նախ ցանկանում եմ արձագանքել ադրբեջանական […]

Սասուն Միքայելյանն առաջինը չէ, որ էշ-էշ հայտարարություններ է արել իմ մասին. Մովսես Հակոբյան․ 168.am

168.am-ը գրում է․ «Ես չեմ մեկնաբանում այդ կարգի մարդկանց ասածները, դա ընդամենը փաստեց, որ իմ գնահատականը ճիշտ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հնչեցրած մտքերին: Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը Հ1-ի եթերում խոսելով Մովսես […]

Արմուտքն է խաթարել հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը. Մարիա Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով` այնուհետև ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հեռահար պատրվակով դադարեցրել են փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ։ «Սրան հստակ բացատրություն չկար: Դա նկատի ունենալով՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակներում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ […]

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա

Սերգեյ Լավրովի այցը Բաքու մշակվում է, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց շահագրգռվածությունը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Ռուսաստանի միջնորդության հարցում։ Մոսկվան պատրաստ է անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է նա։

«Եվ այս ամենը Նիկոլ Փաշինյանը հերթով, կարգով, շարքով հանձնում է Ադրբեջանին». Արմեն Աշոտյանը փաստաթուղ է հրապարակել

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս փաստաթուղթը՝ գրելով. «Ահա այսպիսի նամակ է ստացել համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը։ Այդ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Բեռլինում՝ այս տարի, մարտի 7-9: Նամակում, եթե «ալարում եք» կարդալ, ասեմ, որ պսևդո-քաղաքական հիմնավորումներով հայկական կողմին զգուշացնում են, որ հանկարծ «քաղաքական բնույթի» որևէ նյութ, գրքույկ, ցուցանմուշ […]

Անընդունելի է՝ նախնական ուսումնական 6-ամսյա պրոցես անցնող կանայք շատ ավելի մեծ գումար են ստանալու, քան սպաները. Տիգրան Աբրահամյան

Կանանց զինծառայության անցնելու համատեքստում մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել: 6 ամսվա ծառայություն է լինելու: Այս պահին քննարկում են նաև ամսվա աշխատավարձի չափը, որը կարծես թե մինչև 100 000 դրամ է լինելու, և 6 ամիս հետո պատվո վճար՝ 1.5 միլիոն դրամ: Դրանից հետո կանայք հաշվառվելու են պահեստազորում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) […]

«Փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար». Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները փոխանցել է Ադրբեջանին

Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ու հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները. առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, […]

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Անկարա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի