20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հայաստանի հետ խաղաղության համար խոչընդոտներ չկան. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա և դա հիմնված է 2022 թվականի հոկտեմբերին Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ «Հիմա աշխարհը կառուցելու ժամանակն է: Հիմա նորմալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու հնարավորություն կա։ Մենք կարծում ենք, որ պատերազմից հետո հնարավոր է խաղաղություն, իսկ Հայաստանի հետ հոկտեմբերի պայմանավորվածությունները […]

Կառավարության աշխատակիցները վթարի են ենթարկվել

Երեւանում, այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ […]

Թշնամական կողմը ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ կայքից։

Ադրբեջանական կողմի հետ 4 հարց է քննարկվել. Արցախի ԱԽ-ն մանրամասներ է ներկայացնում

Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր, այս մասին հաղորդում է Արցախի Անվտանգության խորհուրդը: Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ «Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված […]

Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է. կցանկանայի ադրբեջանական հանրությունից ստանալ որոշ աջակցություն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում մասնակցել է «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։ Փաշինյանին քննարկման ժամանակ հարցեր են ուղղել Ադրբեջանի երկու ներկայացուցիչներ։ Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի հարցին Լաչինի միջանցքի վերաբերյալ` վարչապետը նշել է. «Թույլ տվեք առաջինն անդրադառնալ Ադրբեջանի հյուպատոսի ներկայացուցչի հարցին։ Թույլ տվեք նշել, որ Արդարադատության Միջազգային Դատարանը վերջերս` փետրվարի 20-ին, մերժեց Ադրբեջանի պահանջը […]

Եվրոպացի պաշտոնյան ինձ ասաց՝ պարոն Մամիջանյան, Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Արցախն Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ. Հայկ Մամիջանյան

Եթե պարոն Աշոտյանը աղբյուրը չի նշել, բնականաբար, ես նույնպես չեմ նշի, բայց ես կպատմեմ մեկ այլ պատմություն, որի մասին Արմեն Աշոտյանն իր լայվի ընթացքում ակնարկել է, բայց ես մի փոքր փակագծերը կբացեմ»,- անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած, «խաղաղության պայմանագրի» տարրերին ու մեխանիզմներին վերաբերող սկանդալային փաստաթղթին` խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» […]

Զախարովան հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն կիրականացնեն ՌԴ-ի հետ մշակված նախաձեռնությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում կիրագործվեն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության այն նախաձեռնությունները, որոնք կողմերը (խմբ.՝ Հայաստանը և Ադրբեջանը) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի