15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Երևանը պատմական քաղաք է». թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է

Թուրքական սպորտային թերթերից մեկի՝ «Fanatik»-ի ֆոտոթղթակից Սերքան Հաջըօղլուն օրերս եկել է Երևան, շրջել քաղաքում, եղել Հանրապետական մարզադաշտում և փոխանցել իր տպավորությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «Երևանն իր փողոցներով, հրապարակներով, արձաններով, եկեղեցիներով պատմական քաղաք է։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1 միլիոնից ավելի մարդ է ապրում։ Քաղաքն այդքան էլ շատ աշխույժ չէ։ Անկեղծ […]

Ուսումնասիրել ենք Թուրքիայի հավաքականին, գիտենք և՛ թույլ, և՛ ուժեղ կողմերը. ամեն ինչ լավ կլինի. Վարազդատ Հարոյան

Ուսումնասիրել ենք Թուրքիայի հավաքականին, գիտենք և՛ թույլ, և՛ ուժեղ կողմերը, Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը «Կփորձենք փակել ուժեղ կողմերը և օգտագործել թույլ կողմերը։ Հուսով եմ՝ կստացվի։ Շատ լավ ենք տրամադրված, բոլորս էլ գիտենք, թե ինչ խաղ է սա մեզ համար։ Ամեն ինչ լավ կլինի» , – ասաց […]

Մահացել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը

Կյանքից հեռացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ «Ցավով հայտնում ենք, որ 2023 թվականի մարտի 24-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը»,- նշված է հաղորդագրությունում։ Հրանտ Թադևոսյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերին։

Եղել է նախապես ծրագրված դարանակալում. Ադրբեջանը շարունակում է թիրախավորել ռուս զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ.Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ հայ զինծառայողի գտնվելու վայրն է միայն հայտնի, նրա վերադարձման մասին խոսք չկա: «Տոգարմա» տելեգրամյան ալիքը […]

Սյունիքի մարզում նորածնի դիակի հայտնաբերման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Քաղաքացին 2023 թ. մարտի 20-ին ժամը 15:30-ին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հաղորդման առթիվ 2023 թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ […]

Բոլորը գիտեն, որ 2020 թվականի պատերազմում հնարավոր էր ավելի վաղ հաստատել հրադադար, քան դա տեղի ունեցավ․ Լավրով

Պետք է կողմերի հաշտեցման, շահերի հավասարակշռման ուղիներ փնտրել, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը։ Սերգեյ Լավրովը այս համատեքստում նշեց՝ Ռուսաստանը հենց այդպիսի մոտեցում էր որդեգրել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ «Հենց այդպես է […]

Թշնամին ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Օնիկ Գասպարյանը ԱԺ-ում է, նա մասնակցում է 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին

24News-ի տեղեկություններով, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը Ազգային ժողովում է: Նա մասնակցում է Ազգային ժողովի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին։ Հիշեցնենք, որ Քննիչ հանձանաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Հանձնաժողովը իրավասություն ունի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև՝ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի […]

ՔՊ-ն նիստ է հրավիրել. քննարկել են ընթացիկ քաղաքական հարցեր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված