20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Սյունիքի մարզում նորածնի դիակի հայտնաբերման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Քաղաքացին 2023 թ. մարտի 20-ին ժամը 15:30-ին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հաղորդման առթիվ 2023 թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ […]

Բոլորը գիտեն, որ 2020 թվականի պատերազմում հնարավոր էր ավելի վաղ հաստատել հրադադար, քան դա տեղի ունեցավ․ Լավրով

Պետք է կողմերի հաշտեցման, շահերի հավասարակշռման ուղիներ փնտրել, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը։ Սերգեյ Լավրովը այս համատեքստում նշեց՝ Ռուսաստանը հենց այդպիսի մոտեցում էր որդեգրել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ «Հենց այդպես է […]

Թշնամին ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Օնիկ Գասպարյանը ԱԺ-ում է, նա մասնակցում է 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին

24News-ի տեղեկություններով, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը Ազգային ժողովում է: Նա մասնակցում է Ազգային ժողովի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին։ Հիշեցնենք, որ Քննիչ հանձանաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Հանձնաժողովը իրավասություն ունի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև՝ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի […]

ՔՊ-ն նիստ է հրավիրել. քննարկել են ընթացիկ քաղաքական հարցեր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։

Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում գործել է 5-րդ շարասյուն։ «Մենք պետք է իրականության հետ վերջապես առերեսվելու կամք ունենանք, խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին է, ու բանակը դրա կարևորագույն բաղկացուցիչն է։ Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի […]

ՀՀ իշխանություններից պահանջում ենք կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս մասին տեղեկանում ենք խմբակցությունների տարածած հայտարարությունից: «Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը […]

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում կարևոր է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում կարևոր է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի