19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Երեկ զոհված Արթուր Սահակյանը նորավարտ սպա էր․ News.am

News.am-ը գրում է․ Տեղ գյուղում ապրիլի 11-ին զոհված Արթուր Սահակյանը Գյումրիից էր: Արթուրը 23 տարեկան նորավարտ սպա էր՝ լեյտենանտ, ծառայության էր անցել Սյունիքի մարզում: Հիշեցնենք, որ այսօր Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգության […]

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական այսօրվա կրակոցները ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս. Թաթոյան հիմնադրամ

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական այսօրվա կրակոցները, այդ թվում` ականանետային միջոցներից, որոնց հետևանքով ունենք զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժած դիրքերից են. այստեղ նաև դադարեցված է Սոթքի հանքավայրի աշխատանքը, իսկ անձնակազմը` տարհանված: Սա ադրբեջանական իշխանությունների հստակ […]

ՌԴ խաղաղապահներն Արցախում կապահովեն գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Արցախի Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների՝ կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ «Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների […]

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Նախիջևանի ուղղությամբ իրենց երկու զինծառայողների մոլորվելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սահմանափակ տեսանելիության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող է մոլորվել։ Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։

ԵԱՀԿ գործող նախագահն առաջիկա օրերին կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ըստ հաղորդագրության՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը […]

Քրիստոսի Սուրբ Հարությամբ մենք եւս կարողանում ենք հարություն առնել. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Սուրբ Հարության տոնը եկեղեցական մեծագույն տոներից է, քրիստոնեության համար ամենակարեւոր իրադարձություններից մեկը: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: «Սուրբ Հարության պատմականության ժխտման բոլոր փորձերը դատապարտվել են ձախողման, բայց, այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ մահացածների մեջ կարող էր գտնվել մեկը, որը հարություն կառնի: […]

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Սերգեյ Լավրով

Ռուսաստանն ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն խանգարի Անդրկովկասի իրադրության կարգավորմանը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք հուսով ենք, որ մեր արտատարածաշրջանային գործընկերներից ոմանք չեն խանգարի այդ գործընթացներին, կողմերին կուղղորդեն, որ խստորեն կատարեն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները», – Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո ասել է նա։ Լավրովի […]

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումն անհրաժեշտություն է. Չավուշօղլու

Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Կողմ ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը։ Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ», – Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո […]

«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի քննարկում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» ո՛չ կուսակցությունում, ո՛չ խմբակցությունում չի քննարկվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ «Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները։ Որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Նա չի կարծում, որ Ալեն Սիմոնյանի […]

Իրավիճակը որոշակիորեն բարելավվել է. 12կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են Ադրբեջանի հետ. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ նիստում տեղեկացրել է, որ Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ «Պատճառն այն է, որ, մինչ այդ, սահմանի նշված հատվածի անմիջական պահպանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի