19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Թուրքիան Հայաստանից պահանջել է քանդել «Նեմեսիս»-ի հուշարձանը

Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», – ասել է Չավուշօղլուն։

Փաշինյանն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Financial Times

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրում է Financial Times-ը, այս մասին հայտնել են քաջատեղյակ պաշտոնյաները։ Պարբերականը վկայակոչել է երեք աղբյուրի, ըստ որոնց՝ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նշվում […]

Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել

Գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով փորձ է կատարել հարվածներ հասցնել Ռուսաստանի նախագահի Կրեմլի նստավայրին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել։ Հաղորդվում է, որ Ռուսաստանը նաև իրավունք է վերապահում պատասխան հարված հասցնել Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի փորձին՝ «որտեղ և երբ […]

Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ տվյալներ 2022 թվականի տարեկան հաղորդման մեջ չի ներառել: Նրա գնահատմամբ՝ բովանդակային առումով Ազգային ժողովին ու հասարակությանը դեռ ասելիք չունեն: «Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից ու այս պահի դրությամբ գտնվում է 1 […]

«Չեն կարա չգան». Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանն ու Մովսես Հակոբյանը կներկայանան քննիչ հանձնաժողով

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով շատ քիչ մարդիկ չեն գնացել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն, վստահ է՝ գնալու են: «Դա լինի Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը. չեն կարա չգան: Եթե չգան, նշանակում է՝ իրենք խուսափում են մի բանից, որ… չօգտվել այս հնարավորությունից՝ պարզապես անհնար է պատկերացնել», – նշեց Քոչարյանը: Նա ասաց, թե […]

Հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի կարող բխել Արցախի շահերից: «Ադրբեջանը մոտենում է իր օրակարգով, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի տարանջատելով Արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ստանալ բարենպաստ լուծում. անհնար է: «Եթե […]

Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը. Կատրին Կոլոնա

Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։ «Դատապարտում ենք դատարանի որոշման չկատարումը։ Դատարանը իր վճիռն է կայացրել, շատ կարևոր է հարգել այդ վճիռը, որովհետև նախ՝ դա է իրավական իրականությունը, և որովհետև չկատարելը նաև […]

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ռուսաստանում

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կոնկրետ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է նա

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի