«Չեն կարա չգան». Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանն ու Մովսես Հակոբյանը կներկայանան քննիչ հանձնաժողով
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով շատ քիչ մարդիկ չեն գնացել:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն, վստահ է՝ գնալու են:
«Դա լինի Վարդան Օսկանյանը, Տիրան Խաչատրյանը, թե Մովսես Հակոբյանը. չեն կարա չգան: Եթե չգան, նշանակում է՝ իրենք խուսափում են մի բանից, որ… չօգտվել այս հնարավորությունից՝ պարզապես անհնար է պատկերացնել», – նշեց Քոչարյանը:
Նա ասաց, թե նախորդ քառօրյայի ժամանակ ում հրավիրել են՝ գնացել է, որովհետև նրա խոսքով, բարոյական ճնշումը շատ մեծ էր:
«Բոլոր նախագահները, ում կանչել ենք, եկել են, վարչապետները, բոլորը, միայն Յուրի Խաչատուրովը չի եկել, անձամբ ես ըմբռնումով եմ մոտեցել, որովհետև նաև անթույլատրել էր մեր առաջին պատերազմի բովով անցած զինվորականը ինչ-ինչ պատճառներով խուսափի գալ ու պարզ ճակատով պատասխանի բոլոր այն հարցերին, որոնց պատերի տակ չպետք է պատասխանի: Օրինակ՝ Օնիկ Գասպարյանի գալը շատ շրջադարձային էր, դրանից հետո որևէ զինվորականի մերժումը ընդունելի չէ», – նշեց Անդրանիկ Քոչարյանը: