19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում». զոհվածների ծնողները հարց էին ուղղել Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին News.am լրատվամիջոցի լրագրողի փոխարեն այսօր հարց էին ուղղում կառավարության դիմաց նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողները: Լրագրողը միացրեց հարցի ձայնագրությունը: «Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար ու դավաճան քաղաքականության արդյունքում: Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում». այսպիսին էր հարցը: «ՀՀ զինված […]

Իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, նա իր փաստարկներով ինձ զրկել է այդ հնարավորությունից. Փաշինյան

Ոչ, ես իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հետ վերցնել զոհված […]

Իրավիճակը լարվել է դատարանի մոտ. զոհվածների ծնողները փակել են ճանապարհը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Իրավիճակը խիստ լարված է դատարանի մոտ. 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները փակել են ճանապարհը: «Ինձ տարեք դատեք», – ոստիկաններին ասաց զոհված զինծառայողի հայր Վահիդ Սահակյանը, ով չկարողացավ զսպել հուզմունքը:

Այսօր վերջապես եռակողմ հանդիպում ենք անցկացնում մեր հայ գործընկերոջ հետ. Լավրովը՝ Բայրամովին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած հանդիպումը համարել է նախագահների շփումներից առաջ երկու երկրների երկկողմ հարաբերությունները քննարկելու հնարավորություն։ «Այսօր վերջապես եռակողմ հանդիպում ենք անցկացնում մեր հայ գործընկերոջ հետ, որը նախատեսված էր անցած տարեվերջին: Սա լավ հնարավորություն է՝ դիտարկելու մեր երկկողմ հարաբերությունների վիճակը՝ հատկապես մեր առաջնորդների միջև ձևավորվող շփումների ակնկալիքով»,- […]

Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին. ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը. Նիկոլ Փաշինյան

Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ ու ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային […]

Մեզ համար անհասկանալի պատճառով Աշոտ Փաշինյանը իրեն նետել է ավտոմեքենայից. Հայտարարություն

Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ներկա պահին մամուլում շրջանառվող ինֆորմացիային ի պատասխան․ Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն […]

«Շատ անհանգստացած ենք». Վահան Քերոբյանը` Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անհանգստացած է Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին լուրերով։ «Մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛, ընդհանուր առմամբ, Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով», – լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը։ Այս թեմայով այլ հարցերի նախարարը չպատասխանեց․ «գիտի այնքան, որքան բոլորը»։ Քերոբյանը տեղեկություն չունի, թե որ կազմակերպությունն է Հայաստան ներմուծել կոկաին։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն […]

«Մոտեցել ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը կասի` Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ». Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանը չունի որևէ հայեցակարգված գործընթաց՝ արտաքին դիվանագիտական ու անվտանգության ոլորտներում եղած խնդիրները լուծելու համար։ «Իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ գիծ, հայեցակարգ չկա, որով մենք կփորձենք մեր անվտանգությունն ապահովել և մեր շահերը պաշտպանել արտաքին հարաբերությունների մեջ։ Չի կարելի ներքին խոհանոցը բացահայտել, եթե որևէ գործընթաց կատարված չէ, եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի