Պարոն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով. Ասում են՝ խախտել է բացակայելու արգելքի պայմանները, կտանեն կալանքի, մեղադրանքը լրացրել են. Աթանեսյան
Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը, որն անկասկած կատարվել է ՀՀ իշխանությունների ուղիղ հրահանգներով գործող իրավապահ մարմինների կողմից։ «Գտնում ենք, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է և հանդիսանում է Արմեն Աշոտյանի կողմից օրվա իշխանություններին սուր քննադատության ենթարկելու ուղղակի արձագանքն ու հետևանքը։ Այլ պարագայում, ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի […]
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Էրդողանի վերջին հայտարարությունները, կամ ի՞նչ կարող է ասել Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախատեսված, սակայն հետաձգված հանդիպման վերաբերյալ։ Ինչպես միշտ, Արարատ Միրզոյանն ասաց, որ չի մեկնաբանելու որևէ հարց։ Նշենք, որ այդ պահին Արարատ Միրզոյանը ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի […]
Հայկական կողմն անհանգստություն է հայտնում Թուրքիայի նախագահի՝ Շուշիում դեսպանություն բացելու ու դա, հատկապես, Հայաստանին ուղղված ուղերձ համարելու վերաբերյալ հայտարարություններով պայմանավորված: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին: «Հայտարարությունն անհանգստություն է առաջացնում, պետք է հետևենք, թե ինչ զարգացում կլինի», – ասաց նա: […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով Հանրապետության հրապարակից հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարագայում կարծիք է հարցնելու հենց նույն հրապարակից: «Անցան տարիներ ու Նիկոլ Փաշինյանը ստեց», – ԱԺ հայտարարությունների ժամին ասաց Մամիջանյանը: Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ իշխանությունը բանակցում է առանց որևէ երաշխիքի Արցախի բնակչության՝ Ադրբեջանի կազմում […]
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց իրենց առաջիկա գլխավոր անելիքների և մարտավարությունների մասին։ «Այն, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խաղաղության պայմանագիր չէ։ Դա նոր կապիտուլյացիա է, եթե դա ստորագրվի, ապա այն ողբերգական ու աղետալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար։ Դա կանխելու միակ, գլխավոր ճանապարհը համաժողովրդական ընդվզման և դիմադրության ճակատի […]
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը ուրբաթ օրը հոսպիտալացվել էր Միլանի Սան Ռաֆայել կլինիկա, մահացել է 87 տարեկան հասակում, հայտնում է Corriere della Sera թերթը։ Բեռլուսկոնին հիվանդանոց էր տեղափոխվել ուրբաթ կեսօրին՝ բուժհաստատությունից դուրս գրվելուց ընդամենը երեք շաբաթ անց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, պնդում է՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արարքը պետք է իրավական գնահատական ստանա։ Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ վատ չի՞ զգում, որ զոհվածի մորը դատարան հասցրին։ «Հարգելի՛ս, յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը՝ դրա մասին արդեն խոսել […]
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ իր առանձնատանը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին։
Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Օրբելի փողոցի շենքերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Ս․-ն է, ով կարճ […]
























