24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ասացի, չէ՞, չեմ մեկնաբանելու Էրդողանի հայտարարությունը». Արարատ Միրզոյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Էրդողանի վերջին հայտարարությունները, կամ ի՞նչ կարող է ասել Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախատեսված, սակայն հետաձգված հանդիպման վերաբերյալ։

Ինչպես միշտ, Արարատ Միրզոյանն ասաց, որ չի մեկնաբանելու որևէ հարց։

Նշենք, որ այդ պահին Արարատ Միրզոյանը ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ նայում էր ԱԺ միջանցքում փակցված նկարները։

«Ասացի, չէ՞, որ չեմ մեկնաբանում, երբ ես որևէ ասելիք եմ ունենում, ԱԳՆ-ն համապատասխան հաղորդագրություն է տարածում։ Եթե ձեզ իմ հարցերի պատասխաններն են հետաքրքիր, արդեն ասացի, որ որևէ նոր մեկնաբանություն չի լինելու, ինչի՞ մասին է խոսքը»,- շեշտեց նա։

Երբ լրագրողները կրկին պնդեցին իրենց հարցերը, Արարատ Միրզոյանը զայրացած ասաց.

«Ասացի, չէ՞, չեմ մեկնաբանելու Էրդողանի հայտարարությունը»։

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խոչընդոտում է Իրանը, Հայաստանի հետ այդ առումով խնդիր չունեն։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ