Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Մարիա Զախարովա
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում դադարեցրեց սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իսրայելյանին տրված տարկետումը: Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի» մայիսի 4-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի հանդիսանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկը մարտի վերջին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ հրաժարվում է […]
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի կարծիքով` այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն: «Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է և իմ ծննդյան տարեդարձը: Շնորհավորելով բոլոր հայերիս Մայր Հայաստանի Մայր օրենքի օրվա առթիվ՝ չեմ սպասում որևէ շնորհավորանքի տարեդարձիս կապակցությամբ: Փոխարենը, կցանկանայի ինձ […]
Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա պետք է զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի Լեռնային Ղարաբաղից, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը: Նա ասել է, թե Ադրբեջանը ներկայացրել է հինգ հիմնարար սկզբունք՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ «Չնայած Հայաստանին […]
Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հուլիսի 5֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն։
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այն կարծիքին է, որ պետք է մասնակցել ցանկացած նախաձեռնության, որով հնարավոր է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չստորագրի: «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նա բոլորին կոչ արեց մասնակցել ստորագրահավաքին: Նա նշեց, որ չի լսել ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի երկու ելույթները. «Լրահոսից ուղղակի […]
Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար մեղադրվող «Վետօ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը դատարանում անմեղ ճանաչվեց։ «Նարեկ Բորիսի Մալյանին ՀՀ 2003 թ․ ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- վճիռը ներկայացրեց դատավորը։ Վերացվեց նաև Նարեկ Մալյանի նկատմամբ ընտրված […]
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին՝ խոսել է այն մասին, թե ինչու պետք չէ ընդունել Ադրբեջանի առաջարկը և գնալ Բաքու բանակցելու։ «Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում։ Տարբեր տեղերից ասում են՝ գնանք, համոզենք։ Փորձել եմ, ընկերնե՛ր, երկու տարի փորձել եմ։ Եթե որևէ մեկը գտնում է, որ ես […]
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրը։ «Այսօր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք, պարո՛ն Նախագահ: Մաղթում ենք քաջ առողջություն, ուժ և կորով` Ձեր ազգանվեր պայքարն ու գործունեությունը նոր հաղթական հանգրվանի հասցնելու համար»։
























