12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե Ավանեսյան

Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ի պատասխան […]

Գնաճը 3.2 տոկոս է. որոշակի կայունացում է նկատվում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում առաջին եռամսյակում տնտեսական բարձր աճ է գրանցվել, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՆԱ-ի 12,1 տոկոս աճ ունենք, սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ հաշվարկված ՀՆԱ-ի աճն է, իսկ ապրիլ ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, որն էլի կարևոր ցուցանիշ է», […]

Հիմա էլ Լոնդոն է մեկնում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հրամանագրում նշված է, որ այցն աշխատանքային է, այն կտևի հունիսի 6-9–ը։

Արարատում «Վերջին զանգի» փորձն ավարտվել է դանակահարությամբ․ պայքարում են վիրավորի կյանքի համար

Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի «Վերջին զանգի» արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Բժիշկները ոստիկաններին հայտնել […]

Նիկոլ Փաշինյանին մնացել է 2 տարբերակ՝ ստորագրել ՀՀ մահվան դատավճիռը կամ սեփական հրաժարականի դիմումը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի մասով իր անելիքն ու ասելիքն արդեն արել է։ «Հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը։ Փաշինյանին մնացել է անելու 2 տարբերակ. տարբերակ 1՝ ստորագրել այն, ինչ հիմա ինքը բանակցում է, այսինքն՝ ՀՀ մահվան դատավճիռը, տարբերակ 2՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը», – ԱԺ-ում հայտարարեց Մամիջանյանը։ Նրա […]

Նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա. Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի պատգամավորներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությանը։ «Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել […]

Այն, ինչ հնչեցվել է Հայաստանի գործող վարչապետի կողմից այսօր, սասանել է հայկական պետականության հիմքերը, ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ապագան․ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հայտարարությունը

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ու Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ […]

Ակնհայտ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց. Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Քիչ առաջ դուրս եկա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից. գնացել էի տեսակցելու տիկին Գայանեին, ով Աշոտ Փաշինյանին առերևույթ առևանգելու գործով մեկամսյա կալանքի է դատապարտվել: Տիկին Գայանեի տրամադրությունը լավ էր, կամքը՝ ամուր… Խնդրեց փոխանցել իր անունից շնորհակալություններ նախ զոհվածների ծնողներին, ովքեր լուսացնում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի