19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Արցախի նախագահը Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքի ներկայացուցիչներին առաջարկել է վաղվանից սկսել քննարկումներ՝ նրանց առաջարկների ու ծրագրերի շուրջ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը: Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին […]

Ես չեմ հավատում խաղաղության համաձայնագրին, եթե այն միայն թղթի վրա է լինելու և չի արտացոլելու տեղում առկա իրավիճակը․ Ռուբեն Վարդանյան

Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի որոշումը. Ռուբեն Վարդանյանն առցանց հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցներին Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից առցանց հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրական նպատակների, շարունակվող շրջափակման ու […]

Այս պահի դրությամբ Հայաստանի սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է. բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում. Անդրանիկ Քոչարյան

Այս պահի դրությամբ Հայաստանի սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում, այսինքն՝ դա նշանակում է, որ հանգիստ վիճակը պահպանվում է նաև մեր Զինված ուժերի կայուն գործողությունների դրևսորման արդյունքում», – նշեց նա։ Քոչարյանը հաջողություն մաղթեց ՀՀ զինված ուժերին։

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:

Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել, իսկ բժիշկները բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք […]

Սոթքում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Նախարար

Սոթքում վիրավորում ստացած 4 զինծառայողից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողները բեկորային վիրավորում են ստացել։ Նրանք դեռ Երևանում չեն, եթե կարիք լինի՝ կիրականացվի տեղափոխում», – ասաց նախարարը։

Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում. ՊՆ

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել՝ առաջ ենք գնում»․ Ադրբեջանը կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը

Ադրբեջանը 2023 թվականի պետական բյուջեում կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ սպառնալիքներն աճում են, և պետք է կարողանան հաղթահարել ցանկացած սպառնալիք։ «Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգված և շարունակում ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը, առաջ ենք գնում», – ասել […]

Սփյուռքը 150 մլն հավաքեց, գումարն ի՞նչ արեցիք. Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչը՝ Սինանյանին /տեսանյութ/

Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: «Եկել եք, նորից փող եք ուզում, 150մլն տվեցինք, ի՞նչ արեցիք: Բերեք էդ փողը տվեք ինձ, ես Նիկոլին չեմ ֆինանսավորում, հասկացա՞ք: Սփյուռքը 150մլն փող հավաքեց, ի՞նչ արեցիք», – վրդովված հայտարարել է սփյուռքահայերից մեկը: Սինանյանն էլ հայտարարել է, թե եթե չեն ուզում […]

Բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք. ԱԽ քարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունեն, լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն՝ 29800 քկմ-ի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումն է», – ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի տարրերի պահպանումն այսօր չի հաջողվում. «Օրինակ, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը Լաչինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի