15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք. ոչ մի գյուղ էլ չեն մտել. Գլխավոր շտաբի պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր տաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է՝ իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է: Լրագրողների հարցին՝ ի՞նչ է կատարվում Տեղ գյուղում, սահմանազատման աշխատանքնե՞ր են իրականացվում՝ արձագանքեց. «Ես դրա հետ գործ չունեմ, Գլխավոր շտաբի պետը սահմանազատումով չի զբաղվում»: «Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար կա համապատասխան հանձնաժողով, այդ հանձնաժողովն աշխատանքներով զբաղվում է, ԳՇ պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի […]

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող մուտքը փակ է. նախատեսվում է Փաշինյանի այցը (ֆոտո)

Ոստիկանության աշխտակիցները քիչ առաջ փակեցին քաղաքացիների մուտքը դեպի Հայոց ցեղասպանության հուշհամալիր: Պատճառն այն է, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը հուշահամալիր: Նշենք, որնախօրեին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ճանաչում է որպես ի՞նչ». Ռուբինյանը վստահ է՝ ընդդիմությունը չի կարող այս հարցին պատասխանել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, թե Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ: Ռուբինյանը, դիմելով ընդդիմությանը, հետաքրքրվեց՝ երբ իշխանության էին, ինչո՞ւ չէին ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը չի ասում Արցախի Հանրապետություն՝ Ռուբինյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք […]

«Լսում եմ ԱԺ-ում յանիչառական подкидыш-ների վնգստոցները, ու հիշում՝ ուղիղ երեք տարի առաջ պատերազմ գուժող հերթական ահազանգը հնչեց…». Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2020թ. ապրիլի 21-ի իր այս գրառումը՝ գրելով. «Լսում եմ ԱԺ-ում յանիչառական подкидыш-ների վնգստոցները, ու հիշում, որ ուղիղ երեք տարի առաջ պատերազմ գուժող հերթական ահազանգը հնչեց։ Երեք տարի առաջ այս օրը ՌԴ ԱԳ նախարարը բացահայտեց, որ Նիկոլը մեզ խաբում է, որ բանակցություններ է վարում, որ կա բանակցային փաստաթուղթ։ Պատերազմը […]

Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ զրկվեցին այսօր նիստին մասնակցելու իրավունքից, մյուսները կամավոր լքեցին նիստերի դահլիճը

Ազգային ժողովում լարված իրավիճակից հետո ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին նկատողություն հայտարարվեց, մյուսները լքեցին նիստերի դահլիճը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը հեռացվում են մինչև օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից: […]

Տեղ գյուղում ունենք 5 կմ խնդրահարույց սահման, որից 1.4-ն արդեն ճշգրտվել է. Նիկոլ Փաշինյան

Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված մենք համարել ենք խնդրահարույց, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է, դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ […]

Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ ապրելու համար այլ տեղ գտնեն. Ալիև

Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կա՛մ ապրելու համար այլ տեղ գտնեն։ Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պետական ​​AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ադրբեջանցի ծանրորդները հեռանում են Երևանից

Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել. «2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։ Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված