25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղը կառափնարանի վերածելու Ադրբեջանի ջանքերը պետք է կասեցվեն. Նիկոլ Փաշինյան

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ապա, ըստ նրա, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների ու վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի ու գործուն համակարգ։

«Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերն, ու որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն», – նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանից ու միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ ու անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու ու համապարփակ կարգավորման հասնելու համար։

«Հայաստանը շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը, բայց այդ ջանքերին զուգահեռ՝ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը։ Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի ու սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում։ Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցք ու ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել», – ընդգծեց վարչապետը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ