19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ զրկվեցին այսօր նիստին մասնակցելու իրավունքից, մյուսները կամավոր լքեցին նիստերի դահլիճը

Ազգային ժողովում լարված իրավիճակից հետո ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին նկատողություն հայտարարվեց, մյուսները լքեցին նիստերի դահլիճը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը հեռացվում են մինչև օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից: […]

Տեղ գյուղում ունենք 5 կմ խնդրահարույց սահման, որից 1.4-ն արդեն ճշգրտվել է. Նիկոլ Փաշինյան

Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված մենք համարել ենք խնդրահարույց, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է, դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ […]

Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ ապրելու համար այլ տեղ գտնեն. Ալիև

Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կա՛մ ապրելու համար այլ տեղ գտնեն։ Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պետական ​​AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ադրբեջանցի ծանրորդները հեռանում են Երևանից

Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել. «2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։ Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է […]

ԿԽՄԿ-ն երկխոսում է ՀՀ իշխանությունների հետ՝ ադրբեջանցի զինծառայողներին անհապաղ տեսակցելու նպատակով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներին։ «ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել», – Aysor.am-ին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նաև նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները կապի մեջ են ադրբեջանցի […]

«Մեզ չհաջողվեց սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների». կառավարությունում հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների։ Նա հիշեցրեց՝ ապրիլի 11-ին ադրբեջանական ԶՈւ-ն այդ հատվածում հերթական սադրանքն է իրագործել, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է չորս զոհ։ Վարչապետը գործադիրի անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված տղաների հիաշատակը։

Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արման Մարալչյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից», – նշված է նախագահի հրամանագրում։

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք համարում. Միրզոյան

Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, կարգավորվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը, ԱԺ ամիբիոնից հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է։ Ընդհանուր վերջնական կարգավորումը, տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատումն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք […]

Սպիտակում գայլը հարձակվել է քաղաքացու վրա և կծել նրան

Ապրիլի 12-ին, Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 41-ամյա տղամարդ, հայտնելով, որ գայլը քաղաքում գործող գազալցակայաններից մեկում հարձակվել է իր վրա և կծել, պատճառելով վնասվածքներ: Բժշկական կենտրոնում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտ միջամտություններից հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագա բուժումը շարունակելով ամբուլատոր պայմաններում։ Հետազոտությամբ տղամարդու մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի