13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Տեղ գյուղում ունենք 5 կմ խնդրահարույց սահման, որից 1.4-ն արդեն ճշգրտվել է. Նիկոլ Փաշինյան

Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված մենք համարել ենք խնդրահարույց, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է, դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցիները՝ նույնպես», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե հույս ունեն, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի.

«Բայց մյուս կողմից էլ, մինչև դա տեղի չունենա, չենք կարող ասել, որ դա տեղի է ունեցել», – ասաց վարչապետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ