20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի․ Պատգամավոր

Իրավական առումով ՀՀ-ի համար Երևանի և Ստեփանակերտի հայկական անձնագիր ունեցող բնակիչները նույն կարգավիճակն ունեն` երկուսի անվտանգության երաշխավորն էլ ՀՀ-ն է, երկուսն էլ գտնվում են ՀՀ հովանու ներքո: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա ընդգծել է․ «Հիմա ամեն անգամ, երբ արցախցիների նկատմամբ իրենց տուն ուղևորվելիս հարձակում է լինում, մենք […]

Իշխանությունները զբաղված են բանակը մինչև վերջ քանդելով, բռնաճնշումներով, թշնամանք տարածելով․ Զոհված զինծառայողի մայր

Թուրքը չի գալիս մեզ հետ ապրելու, թուրքը գալիս է մեր հողում մեր փոխարեն ապրելու, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։ «Սյունիքիում թշնամին գրանցել է հերթական առաջխաղացումը, գրավել մեր տարածքի հերթական մասը։ Թուրքը երբեք չի գալիս մեզ հետ ապրելու, թուրքը գալիս է մեր հողում մեր փոխարեն […]

«Ռադ արեք, թող գնա ստեղից». ԱԺ-ում շարունակում են վիրավորել ու սպառնալ իրար

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցի քննարկումը շարունակում է ընթանալ լարված մթնոլորտում։ «Ռադ արեք, թող գնա ստեղից»,- հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ ասաց. «Հո դու անասուն չես, արա»։ Այսպիսով՝ ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածության քննարկումն ավարտվեց. հայտարարվեց ընդմիջում

Հնարավոր է, որ առաջիկայում ընդդիմությունը փողոցային պայքար սկսի. Իշխան Սաղաթելյան

Իհարկե, հնարավոր է, որ առաջիկայում ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Պետք է համախմբել ուժերը, փոխել օրակարգը և ազատվել սրանցից (իշխանություններից), որպեսզի կարողանանք փրկել երկիրը։ Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից և դառնա դասական ընդդիմություն ու իր գործունեությունը սահմանափակվի բացառապես խորհրդարանական աշխատանքով, այդ պահից առնվազն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը […]

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Ռուսաստանը ապրիլի 5-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները

Ռուսաստանը ապրիլի 5-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները, հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։ Ըստ գերատեսչության տեղեկատվության, Հայաստանից արտահանվող կաթնամթերքում օգտագործվում է Իրանում արտադրված հումք, ինչի ներկրումը ՌԴ արգելված է։ Ստուգումները Հայաստանում իրականացվել են մարտի 20-ից 24-ը։ Ներկրման արգելքը կվերացվի, երբ շտկվեն ի հայտ եկած խախտումները

Միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Վլադիմիր Վարդանյանի կողմից, ոստիկանության պետի տեղակալը բրդբրդել է Մհեր Սահակյանին. Սեյրան Օհանյանը մանրամասներ ներկայացրեց

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի և հանձնաժողովի քպ-ական նախագահի միջև։ Կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր, լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Դրանից հետո ոստիկանները եկան իմ սենյակ, ասելով, որ ուզում են իրավական ընթացք տալ գործընթացին և հարցաքննել Մհեր Սահակյանին։ Այնինչ, եթե այդպիսի […]

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ, ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։

Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր՝ ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ […]

Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի