01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանին մնացել է 2 տարբերակ՝ ստորագրել ՀՀ մահվան դատավճիռը կամ սեփական հրաժարականի դիմումը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի մասով իր անելիքն ու ասելիքն արդեն արել է։

«Հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը։ Փաշինյանին մնացել է անելու 2 տարբերակ. տարբերակ 1՝ ստորագրել այն, ինչ հիմա ինքը բանակցում է, այսինքն՝ ՀՀ մահվան դատավճիռը, տարբերակ 2՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը», – ԱԺ-ում հայտարարեց Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե բանակցային գործընթացում մեկ հարց կա, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի խաբում։

«Այո, ինքը հիմա բանակցում է երաշխիքների համար, բայց ոչ Արցախի, ինքը բանակցում է իր իշխանության պահպանման ու իր սեփական անվտանգության երաշխիքների մասին»,- նշեց Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանը ներողություն խնդրեց հայրենակիցներից, որ իրենց թիմը վերջին 5 տարիների ընթացքում ամբողջ ուժերի լարումով պայքարելով՝ չի կարողացել դեռ հեռացնել Արցախը հանձնողներին։

«Երևի պիտի մեր ուժերից ավելին անենք ու կանենք։ Այլևս չկան քաղաքական կուսակցություններ, անձնական ամբիցիաներ, անհատ քաղաքական գործիչներ, կան Արցախը հանձնողներ ու վատագույն սցենարի պարագայում կլինեն մի խումբ մարդիկ, ովքեր չկարողացան դա կանխել։ Ես չեմ պլանավորում լինել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ խմբում», – ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ