05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Սերգեյ Լավրով

Ռուսաստանն ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն խանգարի Անդրկովկասի իրադրության կարգավորմանը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հուսով ենք, որ մեր արտատարածաշրջանային գործընկերներից ոմանք չեն խանգարի այդ գործընթացներին, կողմերին կուղղորդեն, որ խստորեն կատարեն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները», – Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կողմ է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության խորացմանը:

«Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ», – նշել Է ՌԴ ԱԳ նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ