23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի քննարկում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» ո՛չ կուսակցությունում, ո՛չ խմբակցությունում չի քննարկվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։

«Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները։ Որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա չի կարծում, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտություն կա։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ «որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր»։

ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը բարձրացվեց, երբ նրա մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ Կասկադում։

Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, ասել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյանք հնչեցրել և թքել քաղաքացու վրա։

Միջադեպի մասին խոսել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ