20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 31.000-ը

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը շարունակում է աճել։ Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը հասել է 31.643-ի, իսկ վիրավորներինը՝ 80.278-ի։ Երկրաշարժի գոտուց տարհանվել է շուրջ 160 հազար քաղաքացի

Արցախի նախագահը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց

Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ: Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:

Մոսկվան դեմ չէ Երևանի ու Բաքվի միջև Թբիլիսիի միջնորդությանը, եթե դրա ետևում Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն․ Զախարովա

«Կողմ ենք ցանկացած ձևաչափի, որը կարող է ամրապնդել ռեգիոնի անվտանգությունն ու կայունությունը»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտնելով ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը Երևան-Թբիլիսի-Բաքու հնարավոր պլատֆորմի վերաբերյալ։ Զախարովայի խոսքով՝ իրենք ելնում են նրանից, որ յուրաքանչյուր երկիր ազատ է մասնակցել այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են երկրի շահերին ու որոնք […]

Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվում է զուտ ՀՀ-ՌԴ հնարավոր «ագրեսիան» կանխելու համար` Փաշինյանն է պնդում, ապա սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է արտաքին աշխարհին համոզել, որ ՀՀ-ի դեմ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել: Ըստ Փաշինյանի` Ադրբեջանը պատերազմից հետո […]

Որոշակի հարմար պահի կգործարկենք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետաձգված հանդիպումը. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում խորվաթ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման թեմային։ «Մենք չէինք չեղարկել մոսկովյան հանդիպումը, հետաձգել էինք այն։ Եվ որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց […]

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում. աղբահանության աշխատակիցներ են դանակահարվել. Տիգրան Ավինյան

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ (Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում) համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի