Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում. աղբահանության աշխատակիցներ են դանակահարվել. Տիգրան Ավինյան
Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ (Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում) համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում», – գրել է Ավինյանը։