Ո՞վ կա մեր կողքը, մենք ոտքի ենք կանգնել, ոչ ոք. հրապարակը երեկ պիտի ծփար. Աստղ Գալեյան
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելն ու իրավունքները խախտելը։ «Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ […]
ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին 2023 թվականի հունվարի 19-ին ժամը 05:15-ին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայող […]
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԶՈւ ստորաբաժանումներից մեկում այս գիշեր տեղի ունեցած հրդեհն ու դրա հետևանքները (չեմ բացառվում նաև դիվերսիան) ողբերգություն է: Ընդունեք թե ոչ` այս ամենը Նիկոլի կառավարման պտուղներն են: Մարտունակ և ուժեղ բանակի «մայկա-տռուսիկ»-ը քննադատող Նիկոլի ղեկավարած բանակում` նախկին կահավորված զորամասերի փոխարեն զինվորներին տեղակայում են որտեղ պատահի (այդ թվում նաև լքված […]
Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։ «Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ բնակչության՝ 33 տարի առաջ իրագործված զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը։ Բացառիկ դաժանությամբ կատարված սպանությունները, կողոպուտները, բռնություններն ու վայրագությունները շարունակվել են մեկ շաբաթ՝ 1990 թվականի հունվարի 13-ից մինչև 20-ը։ Մարդիկ, ովքեր խուսափել են մահից, […]
Այս տարածաշրջանում երկու կարևոր գաղափար պետք է ամրագրել՝ հայ-թուրքական խնդիրը ունի հազար տարվա պատմություն. չկա Արցախի հարց, Սյունիքի հարց, կա հայկականությունը պահպանելու հարց, էկզիստենցիալ հարց, «Ինչպես պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։ «Արցախը հայկական պահել ձևակերպումն արդեն իսկ նշաձող իջեցնել է, դու եկել ես հարցադրման՝ […]
«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը` «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով: Ինստագրամյան իր էջում երգչուհին անդրադարձել է ելույթին՝ մանրամասնելով բաճկոնի գրվածքը: «Երեկ երեկոյան պատիվ եմ ունեցել ելույթ ունենալ iHeart’s ALTer Ego-ում Muse-ի, Red Hot Chilli Peppers-ի, Jack White-ի, Fall Out Boy-ի և այլոց հետ […]
ՀՀ իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները շարունակվում են։ Այս պահին ՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչները խուզարկություն են իրականացնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում։ Հայտնում է ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակը։
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «5-րդ տարին է՝ անընդմեջ հակառակվում եք ՀՀ-ի իրական շահերին։ Գոնե մի անգամ մարդ եղեք և ճանաչեք Արցախի անկախությունը։ Էլ ժամանակ չունենք»։
ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում Կազմակերպության զորավարժությունների չեղարկման առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը: «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ […]




























