Հայաստանը կունենա Ներքին գործերի նախարարություն. օրենքն ընդունվեց
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այսպիսով՝ Հայաստանում ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, փոխարենը՝ դադարեցվում Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը: Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու է երեք ծառայություն՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Նախարարությունում կկենտրոնացվի […]





































