20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Դեկտեմբերի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես կգա Թևան Պողոսյանը:

ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցին․ Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել հայտարարությունը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին։ «Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում։ Ես չգիտեմ, […]

«Հուսով ենք, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հույս է հայտնել,որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ըստ գործակալության՝ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, նշել է, որ բանակցությունները հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա […]

Իրականում աժբ ի կազմակերպած հակառուսական ակցիայի հետևում երևում են էս իշխանությունների ականջները

Իրականում աժբ ի կազմակերպած հակառուսական ակցիայի հետևում երևում են էս իշխանությունների ականջները… Նիկոլի թիմը այդպես է կոդավորված, սրանք երբեք չեն փոխվի, հոգով սրանք հակառուս են, և նույնիսկ այս բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում, պետական շահից ելնելով, չեն կարողանում թաքցնել իրենց էմոցիոնալ զգացումները։ Եթե շանս լիներ՝ օրինակ՝ Միրզոյան Արոն, Արայիկը Հարությունյան, Մխիթարը, Ռուբինյանը կամ Արմեն Գրիգորյանը, կամ […]

«Մտածում էիք՝ Լավրովը հայերեն չի՞ հասկանում»

Վահե Սարգսյանը գրել է․ «Մտածում էիք՝ Լավրովը հայերեն չի՞ հասկանում։ Մոռանու՞մ ենք՝ թիֆլիսահայ Քալանթարյանների հայտնի տոհմի ներկայացուցիչ է նա։ Հ.Գ. Քիչ առաջ լուսանկարիչը հայերենով Պապիկյան Սուրենին առաջարկեց, ես կասեի՝ հրահանգեց՝ աջ քաշվել, որ լուսանկարում երևա: Հայերենով այդ հրահանգ-առաջարկին արձագանքեց նաև Լավրովը»: Նշենք, որ Երևանում սկսած ՀԱՊԿ նիստից առաջ՝ բոլոր պաշտոնյաների համատեղ լուսանկարի ժամանակ, երբ լուսանկարիչներից […]

Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը – դա կարող էր անել միայն քպ-ն։ Ուրիշ ոչ ոք։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Տանը սուս ու փուս գործ էի անում, ոչ ոքի չէի խանգարում, ոչ ոքի չէի նեղացնում, երբ ընկերներիցս մեկը զանգեց։ Ասեց՝ իմացա՞ր վերջին նորությունը. Մնացական Մարտիրոսյանին նշանակել են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր… Կարճ ասած՝ ու՞մ էի լավություն արել, որ վերջին պահին հրաժարվեցի ունեցած-չունեցածիս վրա գռազ գալուց, որ նման բան չի կարող լինել, […]

«Ալիևը նյարդայնանում է Ռուբեն Վարդանյանից. պատահական չէ, որ եվրոպացիների մոտ բողոքեց ռուսներից»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 24TV-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, ըստ որի՝ «պատրաստ է խոսել ԼՂ-ում ապրող հայերի հետ, բացի Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի», նկատել է․ «Ալիևը նյարդայնանում է Ռուբեն Վարդանյանից. պատահական չէ, որ եվրոպացիների մոտ բողոքեց: Եվրոպացիների մոտ Ալիևը բողոքում էր ռուսներից։ Եթե եվրոպական տարբերակները, առաջարկները մեխանիզմ ստեղծեն ուղիղ երկխոսության ԼՂ հետ, Ալիևը փորձելու […]

Ոստիկանները կանխել են մորը ու նրա երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տան հրկիզումը. Shamshyan.com

Նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com–ը։ Ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմանում նկատել են, որ մի քանի կին մոտեցել է նշված տանը, որոնցից մեկը մետաղյա […]

«Տիեզերքում է այդպես, նրանք մարում են, բայց իրենց արձակած լույսը մարդիկ դեռ երկար են տեսնում»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռիտա Սարգսյանի լուսանկարը՝ գրելով․ «Տիեզերքում է այդպես պատահում աստղերի հետ. նրանք մարում են, բայց իրենց արձակած լույսը մարդիկ դեռ երկար են տեսնում Հիշատակդ վառ է, Ռիտա Ալեքսանդրովնա ջան…»

Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է. Ազատություն

Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի