20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Երեխայի մի նամակ քարուքանդ արեց «erexeqi hamar enq anum» իշխանական տխմարությունը»

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Հորը ռազմի դաշտում կորցրած երեխայի մի նամակ քարուքանդ արեց «erexeqi hamar enq anum» իշխանական տխմարությունը: Իշխանությունից զոհված հոր մարմինը պահանջող երեխայի ցանկությունը հանգցնում ու ավիրում է Հայաստանի բոլոր տոնածառների ու ծակած պատերից կախած բոլոր լույսերը, քանի որ այդ երեխայի համար այդ լույսերը երբեք չեն էլ վառվել»:

Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ, Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ վերջին կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Դեկտեմբերի 6-ին տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայի Հանրապետության Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական կապերի […]

«Հավատալ և դուրս գալ փողոց». ընդդիմությունը հայտնեց՝ փողոցային նոր ակցիաներ կլինեն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: «Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի ու միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ […]

ԱԺ-ն քննարկեց մինչեւ 2024 թվականը կենսաչափական անձնագրերի տրամադրումը դադարեցնող նախագիծը

Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցնել կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիներին՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց […]

Դա կարևոր է հենց ՀՀ-ի համար․ Զասը՝ ՀՀ-ին օգնության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Դա կարևոր է հենց Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Ստանիսլավ Զասը կազմակերպության ԽՎ-ի Մոսկվայում կայացած նիստում: «ՀԱՊԿ երկրների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը, հուսով եմ, որ որոշակի ճշգրտումներից հետո կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը և այդ […]

Իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում. մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել։ «Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է իր տված գնահատականներն այս իշխանությունների նկատմամբ փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ, առհասարակ, «Հայաստան» խմբակցությունը», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը։ Ըստ նրա՝ Արամ Վարդևանյանը մանդատը վայր դրեց, քանի որ տեսնում էր, […]

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարությունը. ինչու են պատգամավորները վայր դնում մանդատները

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, […]

Հռիփսիմե Ստամբուլյանը մանդատը վայր է դնում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: «Շուրջ մեկ ու կես տարվա խորհրդարանական աշխատանքով փորձել եմ մասնագիտական ունակություններս ու աշխատանքային կարողություններս ծառայեցնել ի շահ հայրենիքի և միայն հայրենիքի: Անշուշտ, եղել են նաև թերացումներ և ձախողումներ, որոնք ստեղծված իրողությունների պայմաններում միշտ չէ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի