26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊՊԾ-ում, ԱԱԾ-ում ու Ներքին գործերի նախարարությունում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը կբարձրանա մինչև հարյուր տոկոս. ԱԽ քարտուղար

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. Ազգային ժողովում մեկնարկել է նախագծի քննարկումը, որը ներկայացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա ասաց, թե այս փոփոխության  հրապարակային հանձնառությունը Հայաստանի կառավարությունը վերցրել է 2021-2026 թվականների  գործունեության միջոցառումների ծրագրերով:

«Մենք փորձում ենք այնպիսի  համակարգ ստեղծել, որպեսզի կառույցներն իրենց արդյունավետությունը բարձրացնեն: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու ենք Պետական պահպանության ծառայությունը ու Արտաքին  հետախուզական ծառայությունն առանձնացնում  ԱԱԾ-ից, նույնիսկ Արտաքին  հետախուզության դեպքում կարգավիճակի հարց կա, բայց  նաև ԱԱԾ-ին  հնարավորություն ենք տալիս, որպեսզի վերջինս կենտրոնանա հիմնական երեք ուղղությամբ աշխատանքների վրա` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն», – ընդգծեց ՀՀ ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանն ասաց, թե  հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման  ճանապարհով  անվտանգության մարմինների աշխատավարձերը բարձրացնելու հարցին:

 
«2018 թվականից սկսկած՝ մենք  մեկ անգամ համընդհանուր աշխատավարձը բարձրացրել ենք, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ այդ բարեփոխումը առավել արդյունավետ կլիներ, եթե աշխատավարձը բարձրացնեինք` հիմքում ունենալով անհատական ջանքը, ու ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի ու Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում այս պահին քննարկումներ են ընթանում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև հարյուր տոկոս բարձրացնելու ուղղությամբ», – նշեց Արմեն Գրիգորյանը:

Նա ասաց, թե ցանկանում են  պետական համակարգի աշխատողների համար ստեղծել շահագրգռվածություն, որպեսզի  վերջիններս անհատական ջանք գործադրեն իրենց  աշխատավարձը մինչև հարյուր տոկոս  ավելացնելու ճանապարհին:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ