20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են մոր և երկու երեխայի դիերը

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan-ը հայտնում է, որ ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի […]

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիային հաջողվել է խափանել հայոց ցեղասպանությունը մերժող Մեհմեդ Օզի ընտրությունն իբրև ԱՄՆ Սենատի անդամ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում, որին մաս էին կազմում Ամերիկայի հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, հնարավոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ, հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ «Օզը, բացի […]

Կրեմլը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են լարվածություն առաջացնել շփման գծում

Կրեմլը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում ավելի մեծ լարվածության։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով շփման գծում նոր փոխհրաձգության մասին լուրերը, ասել է. «Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության ավելացմանը»։ Նա նշել […]

Անցյալ տարվա հուլիսին խոստացած 2,6 մլրդ եվրոյից ի՞նչ կա

Ու քանի խոսեցինք Եվրոպայից… Անցյալ տարվա հուլիսին խոստացած 2,6 մլրդ եվրոյից ի՞նչ կա։ Քանի՞ ծրագիր է մեկնարկել այդ փողով։ Քանի՞ եվրո է այդ 2,6 միլիարդից մտել Հայաստան։ Հիշո՞ւմ եք ինչ կարգի էին գովազդում այդ 2,6 մլրդ եվրոն, ամեն արդուկից իշխանական ու մերձիշխանական քարոզիչները եվրոմիլիարդների փառքն էին երգում։ Այս մասին հարցնում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:  […]

«Սերժ Սարգսյանի աչքն Արցախի վրա է, ձեռքը՝ զարկերակին». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե՝ ի՞նչ նպատակով է Սերժ Սարգսյանը մեկնել Արցախ, այնտեղ ի՞նչ հանդիպումներ է ունեցել։ «Սերժ Սարգսյանը պարբերաբար լինում է Արցախում, աչքը Արցախի վրա է, ձեռքը՝ զարկերակին, հատկապես այս ճգնաժամային իրավիճակում։ Այս անգամ անձնական առիթով է, բայց օրակարգը չի սահմանափակվում միայն անձնական հարցերով։ […]

Չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ տարեվերջ կստորագրի խաղաղության պայմանագիրը. Արթուր Վանեցյան

Չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ տարեվերջ կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ նա այլ խոստումներ է տվել տարբեր տեղերում, որոնք չի կարողանում իրականացնել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են բացառապես իր իշխանությունը պահելուն։ «Նա հասկանում է, որ, եթե գնա […]

Այս մարդիկ կեղծում են պետության պատմությունը, կեղծել են պատերազմի ընթացքը և պատերազմի արդյունքները։ Ինչո՞ւ չպետք է կեղծեն իրենց կուսակցական ընտրությունները

Միայն առաջին հայացքից կարող է ՔՊ վարչության կազմի ընտրության կեղծումը համարվել ներկուսակցական հարց։ Սա շատ լուրջ թեմա է, որը խոսում է շատ վտանգավոր հեռանկարի մասին։ Բոլոր հեղափոխական թիմերը վերջում սովորաբար վերածվում են խունտաների, պարզապես ամեն պետություն դրա դիմաց տարբեր գին է վճարում։ Այս մարդիկ կեղծում են պետության պատմությունը, կեղծել են պատերազմի ընթացքը և պատերազմի արդյունքները։ […]

«Մենք ապրում ենք բռնապետությունում». հարցաքննության են հրավիրվել Վահե Հակոբյանը, նրա եղբայրն ու եղբոր կինը

Անձեռնմխելիությունից զրկելու համար հիմքեր են պետք, որը, համոզված եմ, այսօրվա, այսպես կոչված, իրավապահները չունեն։ Դա միգուցե իրենց ցանկությունն է, բայց մի բան է ունենալ ցանկություն, մի բան է կարողանալ առարկայան կիրառել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի