10 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սերժ Սարգսյանի աչքն Արցախի վրա է, ձեռքը՝ զարկերակին». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե՝ ի՞նչ նպատակով է Սերժ Սարգսյանը մեկնել Արցախ, այնտեղ ի՞նչ հանդիպումներ է ունեցել։

«Սերժ Սարգսյանը պարբերաբար լինում է Արցախում, աչքը Արցախի վրա է, ձեռքը՝ զարկերակին, հատկապես այս ճգնաժամային իրավիճակում։ Այս անգամ անձնական առիթով է, բայց օրակարգը չի սահմանափակվում միայն անձնական հարցերով։ Նախագահի մայրիկի մահվան տարելիցն է, բայց նաև այնտեղ է տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու, հանդիպումներ ու քննարկումներ անցկացնելու համար»,- նշեց Արմեն Աշոտյանը։
 
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց նաև, թե  Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցի առիթով ինչ վայնասունով են անդրադարձել ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ նոյեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը մեկնել է  Արցախ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ