20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումները. Զախարովա

Առաջիկայում նախատեսվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ տեսաֆորմատով, կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոտ ժամանակներս կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Հանդիպման ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի […]

Մտածեք, թե ու՞մ է պետք հայկական անձնագիրը և ինչի՞ համար

Նեդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելը, ինքն իրենով վատ գաղափար չի: Հատկապես մեր այսօրվա իրավիճակում: Մեզանից շատ ավելի զարգացած և հարուստ երկրներն են այդպես անում, նույնիսկ ամենազարգածացները: Օրինակ, նույն ԱՄՆ-ի տարբեր նահանգներում կան այդպիսի օրենքներ, ներդրումների դիմաց սկզբից տրամադրում են այսպես կոչված «ներդրումային վիզա», որը իրավունք է տալիս ապրել և աշխատել ԱՄՆ-ում, իսկ որոշ ժամանակ անց դիմել […]

Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել, գործնական քայլեր արեք. Թագուհի Թովմասյանը դիմում է միջազգային գործընկերներին

«Հրատապ դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր: Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին՝ մասնավորապես, Վարդենիսի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրադրության լարումը վկայում է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման վտանգների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որ Ադրբեջանի […]

Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ

Մենք շահագրգռված ենք Թուրքիայի հետ երկխոսության հաջող ավարտով։ Այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ես դեմ չեմ նման հանդիպմանը, ես պատրաստ եմ հանդիպման։ Հուսով եմ, որ նման հանդիպումը կարող է էական արդյունքներ գրանցել», – ասաց նախարարը՝ պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։ Միրզոյանը նշեց, […]

Մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով

Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով, այս մասին քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։ «Նախագծով նախատեսված է և՛ մետրոն, և՛ վերգետնյա շարժակազմը՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Չի բացառվում հետագայում այս համակարգին միանան նաև Երևան մտնող միջքաղաքային այլ տրանսպորտները։ Համակարգը ճկուն է և թույլ է տալիս Երևանում աշխատող այլ շարժակազմերին […]

Մամիջանյանի ելույթը թեժացրեց ԵԽԽՎ մթնոլորտը. հայ պատվիրակները թուրք նախագահողին հորդորեցին պահպանել չեզոքություն և իր «տեղը» ցույց տվեցին

ԵԽԽՎ-ում այսօր դեբատների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակ Հայկ Մամիջանյանի ելույթը իրարանցում առաջացրեց նիստին ներկա ադրբեջանցի ու թուրք պատվիրակների շրջանում:   Նախ նշենք, որ Մամիջանյանն իր ելույթը սկսեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ ճշմարտությունը խոսելու կարևորության մասին՝ ընդգծելով, թե որքան հազվադեպ է դա պատահում այս օրերին: ԵԽԽՎ հայ պատվիրակը նշեց նաև, որ քննարկումները չեն […]

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը:   Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:  

Ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել․ Սամվել Մարտիրոսյան

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Փորձագետը նշել է, որ ի թիվս այլ կայքերի՝ կոտրել են Արցախի ֆինանսների նախարարության, Գյումրու  համայնքապետարանի, Հարավկովկասյան երկաթուղու կայքերը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի