14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մոսկվան դեմ չէ Երևանի ու Բաքվի միջև Թբիլիսիի միջնորդությանը, եթե դրա ետևում Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն․ Զախարովա

«Կողմ ենք ցանկացած ձևաչափի, որը կարող է ամրապնդել ռեգիոնի անվտանգությունն ու կայունությունը»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտնելով ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը Երևան-Թբիլիսի-Բաքու հնարավոր պլատֆորմի վերաբերյալ։

Զախարովայի խոսքով՝ իրենք ելնում են նրանից, որ յուրաքանչյուր երկիր ազատ է մասնակցել այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են երկրի շահերին ու որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ, որոնք հաշվի են առնում ներկայումս առկա ուժային հավասարակշռությունը։

Ըստ նրա, եթե եռակողմ՝ Երևան-Թբիլիսի-Բաքու երկխոսությունը նպաստի Կովկասում տարաձայնությունների հաղթահարմանը, կայունության ու անվտանգության ամրապնդմանը, ապա ՌԴ-ն այն կարող է միայն ողջունել

«Իսկ եթե այս նախաձեռնության ետևում են Վաշինգտոնի ու Բրյուսելի կոնտուրները, որոնք ձգտում են տապալել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունները, ապա դա լիովին այլ պատմություն է»,- ասաց Զախարովան։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի այցին Երևան՝ Զախարովան ասաց, որ ՌԴ ԱԳՆ-ն այդ այցի վերաբերյալ այցի ավարտից հետո տեղեկատվություն կտրամադրի։

Նա նշեց, որ տեղեկություն կտրամադրեն նաև դիվանագետի հետագա գրաֆիկի մասին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ