26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար». Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները փոխանցել է Ադրբեջանին

Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ու հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները. առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ Մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել», – ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական ու կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կրկին արտահայտում է խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիր, որը տևական ու կայուն խաղաղության երաշխիք կդառնա։

Այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելը մեր կառավարության ու անձամբ իմ հանձնառությունն է։ Ես պատրաստ եմ վերցնել ու կրել այդպիսի պատասխանատվություն», – հավելեց վարչապետը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ