26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սասուն Միքայելյանն առաջինը չէ, որ էշ-էշ հայտարարություններ է արել իմ մասին. Մովսես Հակոբյան․ 168.am

168.am-ը գրում է․

«Ես չեմ մեկնաբանում այդ կարգի մարդկանց ասածները, դա ընդամենը փաստեց, որ իմ գնահատականը ճիշտ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հնչեցրած մտքերին:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը Հ1-ի եթերում խոսելով Մովսես Հակոբյանի մասին՝ ասել է. «Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքողը»:

Արդյոք այս հայտարարությունն ուզո՞ւմ եք անպատասխան թողնել՝ հարցրեցինք Մովսես Հակոբյանին. «Իհարկե, այդ հարցադրումը Դատախազությանը կարող եք անել»:

Հնարավո՞ր է, որ այդ հայտարարության համար դատարան դիմեք. «Ես բազմիցս ասել եմ, որ նման մարդկանց գնահատականն ինձ համար կարևոր չէ, մարդիկ, որոնք զբաղված են ոչ իրենց գործով: Չգիտեմ՝ ինքը զինվորակա՜ն է, դատախա՜զ է, թե մի ուրիշ աշխատող է, բոլոր դեպքերում այն մարդը, որն ամեն ինչով զբաղվում է, նա ոչնչից գաղափար չունի: Ինքն առաջինը չէ, հազարավոր մարդիկ այդպիսի էշ-էշ հայտարարություններ են արել իմ մասին»:

Դիտարկմանը, որ ԵԿՄ վարչության նախագահն ասել է՝ «Սաղ օրը Ծաղկաձորներում քարշ ես գալիս, եկել Հյուսիսային պողոտայում ապրում ես ու հայրենասիրություն ես խաղում», Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց.

«Իրենք նորից պոպուլիզմով են զբաղված: Ճիշտ է ասում, ես գնում եմ Ծաղկաձոր՝ դահուկ քշելու, բայց ես Հյուսիսային պողոտայում չեմ բնակվում, ես բնակվում եմ բանակի կողմից տրամադրված բնակարանում»:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հունվարի 28-ին՝ Բանակի օրվա կապակցությամբ, այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ աղմկահարույց հայտարարություն էր արել, թե Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, հետո փորձեց իր ասածը սրբագրել՝ ասելով, թե Սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո բանակ չենք ունեցել:

Մովսես Հակոբյանն այս հայտարարության վերաբերյալ իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Սասուն Միքայելյանը բանակից այնքանով է հասկանում, որքան ինքը՝ գինեկոլոգիայից:

Սասուն Միքայելյանն իր հերթին՝ երեկ անդրադարձել է Մովսես Հակոբյանի այդ հայտարարությանը՝ ասելով, եթե Մովսես Հակոբյանն ուզում է գինեկոլոգիայով զբաղվել, ապա թող փորձի, գուցե դա իր մոտ ավելի լավ ստացվի:

Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես ասել եմ՝ այն գործով չեն զբաղվում, որից գաղափար չունեն…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ