26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Եվ այս ամենը Նիկոլ Փաշինյանը հերթով, կարգով, շարքով հանձնում է Ադրբեջանին». Արմեն Աշոտյանը փաստաթուղ է հրապարակել

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս փաստաթուղթը՝ գրելով. «Ահա այսպիսի նամակ է ստացել համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը։

Այդ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Բեռլինում՝ այս տարի, մարտի 7-9:

Նամակում, եթե «ալարում եք» կարդալ, ասեմ, որ պսևդո-քաղաքական հիմնավորումներով հայկական կողմին զգուշացնում են, որ հանկարծ «քաղաքական բնույթի» որևէ նյութ, գրքույկ, ցուցանմուշ տուրիստական ցուցահանդեսին չներկայացվի։
Նամակում հստակ նշված է, որ խոսքը գնում է ԼՂ մասին։

Զարհուրելի է այն փաստը, որ ինչ-որ մի ցուցահանդեսի կազմակերպիչներ դա հիմնավորելու համար հղում են անում ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված 4 բանաձևերին։

Մեզ փորձում են զրկել Արցախից բոլոր մակարդակներում, այդ թվում այսպիսի՝ զբոսաշրջային, մշակութային, մարդկային, տնտեսական և այլ հարթություններում։

Նախկինում համաշխարհային զբոսաշրջային շոուների ժամանակ հայկական տաղավարների մոտ մեծ աղմուկ էին բարձրացնում բացառապես ադրբեջանցիներն ու թուրքերը։

Սակայն երբեք և ոչ մի կազմկոմիտե, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չէր կարող արգելել և չէր արգելում հայկական զբոսաշրջային կազմակերպություններին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային գրավչության մասին վկայող պատմական, մշակութային և այլ փաստեր ու նյութեր։

Բնական է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր այս 4 բանաձևերի մասին՝ ասելով դե, վերջիվերջո, չմոռանանք այդ բանաձևերը ՝ ծառայելով ադրբեջանական քարոզչամեքենային և լինելով առաջին հայ պաշտոնյան, որ այդպիսի հիմար դավաճանություն էր արտաբերում ԱԺ ամբիոնից, զգուշացնում էինք, որ այսպիսի խոսույթի նպատակը գուցե սեփական իշխանությանը կառչելու փաստը հիմնավորելն է, այնուհանդերձ, հսկայական վնասներ է հասցնելու Հայաստանին և Արցախին։

Այս նամակն այդ դրսևորումներից ընդամենը մեկն է։

Հիշեցնեմ, որ նախկինում մենք Գերմանիայում ունեինք արդյունավետ աշխատող դեսպան: Հիմա իր փոխարեն Գերմանիայում դեսպան նշանակվեց հերթական դատարկ, մեծամիտ մի դեղնակտուց, չկայացած մի ուսապարկ՝ Վիկտոր Ենգիբարյանը։

Կրկնակի զավեշտալի է, որ այսպիսի նամակ ՀՀ- ն ստանում է ԱԳ նախարար կոչվող Արարատ Միրզոյանի՝ Գերմանիա վերջերս կատարած այցից անմիջապես հետո։

Դե, էկոնոմիկայի նախարար կոչվող անհայրենիք թյուրիմացության մասին էլ չասեմ։

Հայերի շահի համար, հայկականության համար այս իշխանությունները չեն պայքարում արտերկրում և սա դրա վկայություններից մեկն է։

Այսօր արգելում են ԼՂ մասին խոսել, վաղը կարգելեն ներկայացնել տոլման, դուդուկը, լավաշը, խաչքարերը, քոչարին, այն ամենն ինչ ստեղծվել է մեր պատմության ընթացքում, որպես հայկական մշակույթի վկայություններ և հայկական քաղաքակրթության նմուշ և այս ամենը Նիկոլ Փաշինյանը հերթով, կարգով, շարքով հանձնում է Ադրբեջանին»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ