16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Վանի բերդն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում

Հայաստանի պատմական մայրաքաղաք Վանի բերդը, որն այսօրվա Թուրքիայի տարածքում է գտնվում, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «haber.sol.org» լրատվակայքը: Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը մանրամասնել է, որ որոշումը կայացվել է դեռևս ապրիլին, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս մասին միայն հիմա է հայտարարել: Վանի բերդից բացի՝ Թուրքիայի ներկայացրած հայտի հիման […]

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Է րդողանը կարևորել է Հալեպում անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը: Նախագահները նշել են, որ այդ հարցով իրենք բանակցում են Միացյալ Նահանգների հետ: Էրդողանն ու Պուտինը […]

Զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործի դատաքննությանը

Հրանտ Դինքի սպանությունը կատարած Օգյուն Սամասթի հետ նկարված թուրքական ոստիկանության 2 սպաները, որոնք արդարացվել էին «պաշտոնական դիրքը չարաշահելու և հետաքննության գաղտնիությունը խախտելու» հիմքով իրենց դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, այժմ գործից հեռացվել են գյուլենական լինելու պատճառով: Նկարը արվել էր 2007 թվականի հունվարի 21-ին` սպանությունից 2 օր անց, երբ Սամասթը ձերբակալվել էր Թուրքիայի Սամսուն քաղաքի ոստիկանության […]

Ստամբուլի օդանավակայանում մահապարտ ահաբեկիչ է ձերբակալվել. Sabah

Ստամբուլի իրավապահները Աթաթուրքի անվան օդանավակայանում կին մահապարտ են ձերբակալել: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը՝ նշելով, որ ձերբակալված Էբրու Ֆըրաթը Սիրիայում քրդական կառույցի անդամ է, բացի այդ «Քրդական համայնքների միության» համանախագահ Մուրադ Քարայըլանի մերձավորներից է: Ստամբուլի հետախուզության վարչությունը տեղեկություն էր ստացել Ֆըրաթի՝   Դիարբեքիրից Ստամբուլ մեկնելու մասին: Այդ տեղեկության հիման վրա իրավապահները համապատասխան աշխատանքներ […]

PKK-ն Վանում գրոհել է ոստիկանատան շենքը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները ինքնաշեն նռնակ են նետել Վանի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա: Այս մասին տեղեկացնող «Sondakika.com» լրատվական կայքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոստիկանական բաժանմունքը գտնվում է կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Վանի նահանգային գրասենյակի դիմաց: Նշվում է, որ պայթյունի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, միայն վնասվել է ոստիկանության բաժանմունքի […]

Թուրք ժողովրդի հավատը ԵՄ-ի հանդեպ խարխլվել է․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք ժողովրդի վստահությունն ու հավատը Եվրոպական Միության (ԵՄ) հանդեպ խարխլվել է: Ըստ թուրքական «Haberturk» լրատվական կայքի՝ Թուրքայի արտգործնախարարն այս մասին հայտնել է Սլովենիայում ընթացող Բլեդի ռազմավարական ֆորումի ժամանակ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է ԵՄ-Թուրքիա, Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին: «Եթե ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին մուտքի […]

ԻՊ-ը թուրքական տանկեր է խոցել

Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 14-րդ օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները հակատանկային հրթիռներով խոցել են թուրքական տանկեր: Թուրքիայի ԶՈՒ կողմից արված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Սիրիայի Վուքուֆ շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում ԻՊ զինյալներին հաջողվել է խոցել  2 թուրքական տանկ, ինչի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր, […]

Էրդողանի արձանը «մոռացել են» /ֆոտո/

Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե շրջանում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Շրջանի ՏԻՄ մարմիններից մեկը պատվիրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը, սակայն այնուհետև ոչ ոք չի հետաքրքրվել պատրաստված արձանով, այն այդպես էլ մնացել է քանդակագործի մոտ: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ քանդակագործ Նոյ Աչընը դեռևս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ քաղաքապետարաններից մեկից ստացել է Էրդողանի   […]

Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում 12 թիրախ է խոցել

Սեպտեմբերի 5-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերի կործանիչները օդային օպերացիա են իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարների ուղղությամբ: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ` ռմբակոծվել են  մասնավորապես Հյուսիսային Իրաքի Մեթինա և Հաքուրթ շրջանները: Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 12 թիրախ: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին երեկոյան  Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա […]

Չինաստանում կայացել է Էրդողան-Օբամա հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում ընթացող մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Ըստ թուրքական «Haber.star» լրատվական կայքի՝ փակ դռների հետևում տեղի ունեցած Էրդողան-Օբամա հանդիպումը տևել է շուրջ 45 րոպե: Հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում նախագահները հայտնել են, որ քննարկել են ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի խնդիրը,  սիրիական ճգնաժամը, ՆԱՏՕ- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի